Որքա՞ն ենք մենք ստում


 

Սուտը դարձել է մեր կյանքի անբաժանելի ուղեկիցը: Ինչո՞ւ են մարդիկ ստում: Գիտնականները համոզված են, որ առավել հաճախ հանդիպող պատճառներից են` պատժվելուց ու պատասխանատվությունից խուսափելը, այլ մարդկանց զգացմունքները չվիրավորելու, դիմացինին դուր գալու ձգտումները կամ պարզապես վախենում են ճշմարտությունն ասել: Ի վերջո` որքա՞ն ենք մենք ստում.

Մարդկանց 81%-ն ամեն օր ստում է:

Իսկ մեծամասնությունը յուրաքանչյուր 10 րոպեի ընթացքում ստում է 3 անգամ:

2 %-ը կարծում է, որ ստելն անհրաժեշտություն է:

65 %-ի համոզմամբ երբեմն ստիպված ենք ստել` այլ մարդկանց զգացմունքները չվիրավորելու համար:

Մարդկանց 44%-ը չափազանցություններով է համեմում իր պատմությունները` դրանք առավել տպավորիչ դարձնելու համար:

Դեռահասների 98 %-ը խաբում է ծնողներին:

Ուսանողների 75%-ը պրոֆեսիոնալ ստախոս է դառնում, երբ հարցը վերաբերում է աշխատանք փնտրելուն:

Կանանց 65%-ը թաքցնում է իրական կշիռը:

Տղամարդկանց 26, իսկ կանանց 33 %-ը թաքցնում են իրենց ծախսերի ճշմարիտ քանակը:

Յուրաքանչյուր 10-ից 1 դեպքում վարորդները ստում են ավտոապահովագրման ծախսերից խուսափելու համար: