Բեն Լադենի այրիները


 

Նրանցից երեքին ձերբակալել են 45 օրով` ապօրինաբար Պակիստանում հայտնվելու մեղադրանքով: Բանտային կալանքից բացի նրանք նաև տուգանքներ պետք է վճարեն (տեղեկացրել է AFP-ն):

«Ալ-Քաիդա»-ի առաջնորդին վնասազերծելուց հետո պարզվել է, որ Աբոթաբադում ապրում էր երեք կանանց ու մի քանի երեխաների հետ: Կանանցից երկուսը` ծնունդով Սաուդյան Արաբիայից են, մեկը` Յեմենից: Անցյալ տարվա մայիս ամսից նրանք բոլորը գտնվում էին պահակախմբի հսկողության ներքո: Բայց ահա հայտնվել են Պակիստանում, այն էլ` առանց մուտքի վիզայի:

Օրենքը` օրենք, բայց արդյո՞ք նման պատասխանատվության պատճառը հատկապես կանանց` Պակիստան մեկնելը չէ: Բոլոր դեպքերում` աշխարհը ցնցած ահաբեկչի կանայք կարող էին նաև կապեր պահպանել ահաբեկիչների հետ: Մանավանդ` իրենց ընդհանուր ամուսնուն կորցնելուց հետո էլ նրանց միասնությունը չի խաթարվել: