ԵՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՕՐԱԿԱՐԳԻՑ ՀԱՆՎԱԾ ՉԷ


 

Որքան էլ ոմանք պնդեն, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` իշխանություն վերադառնալու հարցն օրակարգից հանված է, այնուհանդերձ, գնալով առավել հավանական է դառնում այն սցենարը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Սա, ի դեպ, ձեռնտու տարբերակ կլինի և´ ԲՀԿ-ի, և´ գործող նախագահի համար: Այսպես նաև կլուծվեն մի շարք այլ «կարևոր» հարցեր. Տիգրան Սարգսյանը կդառնա ԱԺ նախագահ, Վարդան Օսկանյանը գուցե նորից զբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ դուրս կմնա «իշխանական շքախմբից»` այլևս չխանգարելով որևէ մեկի: Այս սցենարից գոհ կմնա նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ նա արդեն հնարավորություն կունենա «պատվիրված» քննադատություն հնչեցնել այն մասին, որ Սարգսյան-Քոչարյան տանդեմն իրեն թույլ չի տալիս նախագահ դառնալ: