«ԳԶՎՌՏՈՑԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


 

Չեն դադարում ՕԵԿ մամուլի նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանի անվան շուրջ ծավալված «իրադարձությունները»: Մասնավորաբար, կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ով վերջին շրջանում կուսակցության կանանց դեմ նյութվող բոլոր խարդավանքների հեղինակն է դարձել, հայտարարել էր, թե իր նախկին ընկերուհին չի հեռանա «Օրինաց երկրից»: Իսկ ահա Սուսաննա Աբրահամյանն էլ հայտարարում է, որ իր որոշումը վերջնական է, և ինքը չի կարող մնալ մի կուսակցության շարքերում, որը տարիներ շարունակ կեղծիքներով ու դավերով է անցել իր ճանապարհը: Ավելին, այս կուսակցությունում հեշտությամբ ոտնակոխ են արել իրենց նվիրված անձանց` առաջ մղելով ֆինանսական ու նոմենկլատուրային շահերը: Հիմա կուսակցությունում շատերն են շշուկով խոսում, որ ձևավորվել է մի ուղղություն, որը կարելի է բիշարյանականություն կոչել: Իսկ բիշարյանականություն` նշանակում է մարդկանց խփել թիկունքից` դեմքին ժպտալով ու բարեկամ ձևանալով: Ուշագրավն այն է, որ ձևավորվել է «Բիշարյանի ֆենոմենը», երբ բոլորին անհայտ նախկին բանվորուհին ու միջակ ուսուցչուհին դարձել է կուսակցության թիվ մեկ «ստրատեգը»: Եթե բիշարյանական «ստրատեգիան» շարունակի գոյատևել, ապա Արթուր Բաղդասարյանի կուսակցության համար անհրաժեշտ կլինի ռեքվիեմ պատվիրել...