ՀՀԿ-Ի ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ


 

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, Հանրապետական կուսակցությունը քննարկել է ապագա կառավարության հարցը: Ըստ մեր աղբյուրների` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, որովհետև նրա աշխատանքից չափազանց դժգոհ են կուսակցությունում. նախարարը չի արդարացրել վստահությունը: ՀՀԿ-ն ցանկանում է ուժեղացնել իր խորհրդարանական խմբակցությունը, հետևաբար Արմեն Աշոտյանը ևս կթողնի նախարարական աթոռն ու տեղ կզբաղեցնի խորհրդարանում` գուցեև դառնալով խմբակցության ղեկավար: Ըստ որոշ պնդումների` ՀՀԿ-ն կամենում է խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում տեսնել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, հետևաբար նախարարի պաշտոնում ևս կառաջադրվի նոր թեկնածու:

Զարմանալիորեն ՀՀԿ-ն մտահոգվել է նաև արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի «ճակատագրով»:

Գուցեև ընտրություններից հետո փոխվեն այս «տեղավորումները», սակայն ակնհայտ է, որ Հանրապետականում խստորեն մտահոգված են, որպեսզի հզորանա խորհրդարանական խմբակցությունը, այնտեղ լինեն հանրության կողմից ընդունելի համարվող մարդիկ...