ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ


 

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ում այդպես էլ ոչ ոք չընդգրկեց համամասնական ցուցակներում, ուշագրավ բացահայտում է արել` պնդելով, որ ընտրացուցակներն ուռճացվել են մոտավորապես 450 հազար ընտրողով: Այսինքն, ցուցակներում այսքան «մեռած հոգիներ» կան, որոնք էլ կարող է հանկարծ դառնան ընտրողներ: Ըստ քաղաքագետի, մարդահամարի նախնական տվյալներով, Հայաստանում ապրում է 2 միլիոն 780.000 մարդ, բայց ընտրողների թիվը 2 միլիոն 485.844  մարդ է ներկայացվել: Եթե դատենք Հմայակի ներկայացրած տվյալներով, ապա ստացվում է, որ Հայաստանում ընտրական իրավունք ունեցող բնակչությունը կազմում է ողջ բնակչության 90 տոկոսը: Բայց այսպես, իհարկե, չի լինում: Ավելին, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածած հաղորդագրության համաձայն` «15.02.2012 թ. դրությամբ ընտրողների ռեգիստրում ընդգրկվել է 2.484.000 քաղաքացի»: