Չեն ներում իրենց կրոնակցուհուն


Playboy հանդեսն իր պատմության մեջ առաջին անգամ հրատարակության շապիկի վրա տպագրել է մերկ մուսուլմանուհու լուսանկար: 25-ամյա արտիստուհի Սիլա Սախինն իր այս արարքով հարուցել է ողջ իսլամական աշխարհի ցասումը: Եվ իսլամի եռանդուն պաշտպաններն իրենց կայքերում կոչ են անում` պատժել «մուսուլմանուհու պատիվը խայտառակող» թուրքական ծագմամբ Գերմանիայի քաղաքացուհուն: Վիրավորված ուղղահավատ մահմեդականները երիտասարդ արտիստուհուն անվանել են ծախու կին և արևմտյան պոռնիկ: Սիլայի օգտին չեն արտահայտվել նույնիսկ նրա ծնողները` հայտարարելով, որ իրենք զարհուրել են` տեղեկանալով խայտառակ լուսանկարի մասին: Գերմանիայի հետախուզական ծառայությունը չի բացառում, որ սպառնալիքները կարող են իրագործվել: Եվ Սիլային խորհուրդ են տվել` մտահոգվել անձնական անվտանգությամբ: