Վրաստանում հաշվել են Սահակաշվիլու սիրուհիներին


Ոմանք սրախոսում են, թե Սահակաշվիլուն, իհարկե, սազում է օդաչուի սաղավարտը, բայց ինքնաթիռները նրա «առաջնահերթ գործը» չեն: Թբիլիսյան «Քվիրիս պալիտրա» շաբաթաթերթը հրապարակել է այն 6 կանանց նկարները, ովքեր, լրագրողների համոզմամբ, գլխապտույտ առաջընթացի են հասել` վրաց նախագահի թեթև ձեռքով: Ավելի ստույգ` նրա հրահանգով: Հանրապետությունում ճանաչված երգչուհի Սոֆո Նիժարաձեն, թողնելով երաժշտությունը, նախ հայտնվել է երկրի Արտգործնախարարությունում, իսկ հիմա հավակնում է Մշակույթի նախարար դառնալ: Էստրադային մեկ այլ երգչուհի` Նինա Ծկրիալաշվիլին, նույնպես Մշակույթի նախարարության պաշտոնյա է ու դարձյալ` երկրի նախագահի հովանավորությամբ: Ասում են` առաջնորդի համակրանքը նա շահել է նրանով, որ ազգային դրոշի ֆոնին նկարվել է կրծկալով: Վրաստանի Էկոնոմիկայի ներկա նախարարուհին Վերոնիկա Քոբալիան էլ աչքի է ընկել` կանադական բարում ստրիպտիզ պարելով: Հիանալով նրա մերկությամբ ու կատարողական արվեստով, Սահակաշվիլին որոշել է նրա եռանդը երկրին անհրաժեշտ հուն տեղափոխել. թող նույն ճկունությամբ ազգային երերուն տնտեսությունը կարգի գցի: Սահակաշվիլիամերձ այս վեցնյակում պատվավոր տեղ է զբաղեցնում նաև Պատիժների իրականացման և իրավաբանական օգնության նախարարուհի Խաթունե Կալմախելիձեն: Նախագահը, թերևս, հույսե՞ր է փայփայում, որ նրա գեղեցիկ արտաքինը կփրկի Վրաստանը: Այն առումով, որ կփափկեցնի հանցավոր հեղինակությունների սրտերը: Իսկ ահա Արտաքին գործերի նախարարար Նինո Քալանդաձեի հետ Սահակաշվիլին ծանոթացել է ինքնաթիռում: Աղջիկը նրան դուր է եկել, և նա նախագահավայել է գնահատել գեղեցկությունը: Վրաց առաջնորդի սիրուհիների շարքին է դասվում նաև լրագրողուհի Ալանա Գագլոևան: Նա աշխատել է վրացական հեռուստատեսությունում և «երկնագույն էկրանից» միանգամից թռիչք է կատարել նախագահի մամլո ծառայության ղեկավարի փափուկ բազկաթոռին…