ԱԶԵՐԻԱԲԱՐ


Որ Ադրբեջանում ներքին խմորումները լրջագույն սպառնալիք կարող են դառնալ ալիևյան ավազակապետության համար` դրսից էլ տեսանելի է: Որ մարտնչող տգիտությունը սեփական ապաշնորհության համար պատրաստ է բոլորին մեղադրել` ցնորամիտ նենգադավությամբ: Անցյալ շաբաթ շատերը տարակուսեցին Իլհամի հայրանվանակից Ջեմալի այն հայտարարությունից, թե Վրաստանում նախապատրաստվում է պետական հեղաշրջում… Ադրբեջանում: Իհարկե, հայերի ու Հայաստանի անունն էլ խցկվեց այդ ծրագրերը «բացահայտողի» խոսքում: Սակայն էականը դա չէ, այլ` որ այդ մասին հայտարարում է Ռուսաստանի իսլամական կոմիտեջի նախագահը: Այս հանգամանքը, թերևս, փոքր¬ինչ հստակեցնում է նման հայտարարության բուն դրդապատճառը: Ռուսաստան¬Վրաստան հակամարտությունը խորացնելով` կարելի է սիրաշահել տարածաշրջանի գերտերությանը, որի Հայաստան ռազմաբազան ու ՀՀ¬ՌԴ ռազմական դաշինքը «մրսեցնում» է ադրբեջանցիներին: Դե, վերջին շրջանի հայ¬վրացական հարաբերությունների ջերմացումն էլ չարամիտ խանդի նվազ պատճառ չէ: Հա, թշնամոց շարքում այս անգամ նաև Ամերիկան է, որը վերջին ժամանակներում ոնց որ թե Իլհամի թուշիկները չի շոյում: - Այսօր Ադրբեջանի անվտանգությանը լուրջ սպառնալիք է առկա, որը գալիս է Վրաստանի տարածքից,¬ Salam News¬ին տրված հարցազրույցում հայտարարել է Հեյդար Ջեմալը:¬ Վրաստանի տարածքում Ադրբեջանում պետական հեղաշրջման նախապատրաստություն է տարվում, և այդ աշխատանքի պատասխանատվությունը դրված է Վրաստանի Անվտանգության խորհրդի անդամ Գիգա Բոկերիայի վրա: …Ադրբեջանի տարածքում, վրացական դեսպանատանն է տեղակայված այդ գործունեության համակարգող կենտրոնը, որի պատասխանատուն դեսպանատան աշխատակցուհիներից մեկն է` մի ամերիկուհի, ով հրաշալի գիտե վրացերեն: Նա գտնվում է շտաբում, և նրա պարտականությունների մեջ է մտնում Ադրբեջանի ընդդիմության հետ կապեր պահպանելը: Իսկ այս ընթացքում Վրաստանում նախապատրաստում են վրաստանցի ադրբեջանցիներին, ձևավորվում է ջոկատ, որը թարգմանաբար կոչվում է «Հակահարված»: Այն ադրբեջանական ղեկավարությանը տապալելու դաժան ու վճռական գործողությունների հրամանի է սպասում: Ջեմալը` Հեյդար, նույնիսկ ալիևյան սուլթանության տապալման ամսաթիվն է նշել: - Որքան ինձ հայտնի է` վճռական գործողությունները, այսինքն` ադրբեջանական իշխանություններին տապալելու համար ընդդիմության դուրս գալը նշանակված է մայիսի 28¬ին: Իսկ մայիսի 29¬ին Ադրբեջանին նվիրված կոնֆերանս կանցկացվի Լոնդոնում, ուր պետք է հանդես գա Հիլարի Քլինթոնը, ով գնահատական կտա ադրբեջանական ընդդիմությանը, Ադրբեջանի վիճակին, կառավարության իրավիճակին և այլն: «Ռեգնում» լրատվական գործակալությունն այլ մանրամասներ է մեջբերել դարդոտած Հեյդարի կամ Ջեմալի հարցազրույցից: - Այս տարվա մարտին Գիգա Բոկերիան ու մի շարք անձինք այցելել են Ադրբեջան և ադրբեջանական ղեկավարությանը պահանջ ներկայացրել, որպեսզի այն ռազմա¬քաղաքական միություն ստեղծի Վրաստանի հետ: Դրա նպատակը Ռուսաստանի հետ հակամարտությունն էր: Բայց Ադրբեջանի նախագահը դրան չգնաց և մերժեց ադրբեջանա¬ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը: Արդյունքում վրացական ղեկավարությունը հիմա ակտիվորեն Հայաստանի հետ ռազմական դաշինք է ստեղծում` ընդդեմ Ադրբեջանի: Տվյալ դեպքում Վրաստանը կատարողն է այն ծրագրի, որում ընդգրկված են վրացի պետական անձինք. մասնավորապես Գիգա Բոկերիան, ով ներկայացնում է երկրի Անվտանգության խորհուրդը: Այսինքն, վրացիներն այստեղ հանդես են գալիս որպես օտար կամքի կատարողներ: Պետք է նշեմ, որ ադրբեջանական ընդդիմությունը ևս տեղյակ է այդ ծրագրին: Ռուսաստանաբնակ ադրբեջանցի իսլամիստն, իհարկե, բացահայտորեն «մատ» չի թափահարում իրենց երբեմնի քրիստոնյա եղբայրների դեմ, բայց, իբր` համենայն դեպս, նշում է. - Եթե Ադրբեջանում իշխանությունների տապալումը ծրագրող վրացի պետգործիչները բռնվեն (երևի նկատի ունի` բացահայտվեն¬խմբ.), ապա, կարծում եմ, որ ադրբեջանական ղեկավարությունը դրանից պետք է հեռուն գնացող եզրահանգումներ կատարի և վերանայի իր հարաբերություններն` այդպիսի գործընկերոջ հետ: «Հեռուն գնացող եզրահանգումներ», «հարաբերությունների վերանայում» ասելով ի՞նչ նկատի ունի Ջեմալը. «Մեծ ախպո՞րն» է գանգատվելու, թե՞ Ռուսաստանին նոր պատերազմի տրամադրելու թաքուն հույսեր է փայփայում: Ի դեպ` «մեծ ախպեր» Թուրքիան դեռևս այս արենայում իր ներկայությունը չի ցուցադրում: