Օբաման իսկապես ամերիկացի է


Սպիտակ տունը ցրում է կասկածները` ԱՄՆ¬ի նախագահի ծննդավայրի մասին: Օրավուր նոր թափ է հավաքում նախագահական նախընտրական քարոզարշավը: Դեպ ցանկալի բազկաթոռ հասցնող բոլոր ճանապարհներն էլ լավն են. թերևս այս սկզբունքով են առաջնորդվում բոլոր երկրների բոլոր թեկնածուները` առաջին հերթին իրենց գլխավոր մրցակցին նսեմացնող փաստարկներ ու նույնիսկ հորինվածքներ տարածելով: Եվ ամերիկյան հանրապետականների թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Տրամպը կասկած է տարածել, թե գործող սևամորթ նախագահը ծագումով ամերիկացի չէ: Դրա շարժառիթը նախորդ ընտրություններում ներկայացված Օբամայի ծննդյան վկայականն է, ուր նշված էր, որ նա ծնվել է Հավանայում: Սակայն այդ փաստաթուղթը պետռեգիստրի հաստատում չուներ, և Տրամպը հիմա շարունակում է պնդել, թե Օբաման ծնվել է Քենիայում, որտեղի ծագում ունի նրա հայրը: Բնականաբար, այս թեման շահարկումների լուրջ առիթ կարող է դառնալ, որովհետև Սահմանադրության պահանջով` նախագահ կարող է դառնալ միայն այդ երկրում ծնվածը: Անցյալ շաբաթ Սպիտակ տունը խառնեց Տրամպի հաշվարկները` հրապարակելով Բարաք Օբամայի ծննդյան վկայականի բնօրինակը: - Ես իմ թիմի անդամներին ասացի, որ համենայն դեպս պետք է դիմել Հավայի նահանգի իշխանություններին` տրամադրելու իմ ծննդյան վկայականը, որպեսզի վերջնականապես այդ թեման փակվի: Չնայած Հավայիում արդեն վաղուց այդպիսի փաստաթղթեր չեն տրվում. դրանք փոխարինվում են էլեկտրոնային պատճեններով,¬ պատմել է Օբաման: Իսկ Սպիտակ տան տարածած հաղորդության մեջ նշվում է. - Նախագահը գտավ, որ իր ծննդականի վրա ուշադրություն շեղելը կարող է լավ լինել քաղաքականության կամ հեռուստատեսության համար: Բայց ամերիկյան ժողովրդի համար դա վատ է, քանի որ շեղում է շատ մարտահրավերներից, որոնք այսօր ծառացած են երկրի առջև: