14 ՄԻԼԻՈՆ ՎՃԱՐԵԼ Է


Ռուբեն Հայրապետյանի և Սուքիասյանների միջև առկա հակասությունները կարծեք թե վերջնական լուծում են ստանում: Հանքային ջրերի հայտնի գործարանին տիրացած Նեմեց Ռուբոն օրերս հայտարարել է, թե «Բջնիի» նախկին տերը հսկայական պարտքեր ու տուգանքներ է թողել, ու դրանք եվրոպաներում պտտվող նախկին պատգամավորը չի էլ պատրաստվում մարել: Գումարի չափը թեև չի կոնկրետացվել, բայց նոր գործարանատիրոջ հուզումնալից ոճից կարելի է ենթադրել, որ խոսքը բավական մեծ գումարների մասին է: Պարզվում է, որ Ռուբեն Հայրապետյանը գումար 14 միլիոն դոլար է վճարել գործարանի համար, թեև այն ժամանակ պնդում էին, թե քաղաքական հայացքների համար «Բջնին» ուղղակիորեն խլել են Սուքիասյաններից: Մնում է ենթադրել, որ նախկին տերերի հետ հարաբերությունները հայտնի օլիգարխը սրբագրում է նախ իր վճարած պատկառելի գումարի մասին բոլորին իրազեկելու ու հետո միգուցե հիշեցնելու, որ հանրապետությունը լքած Խ. Սուքիասյանի պարտքերն ինքն է փակում: