Դիտավորությո՞ւն էր, թե զուգադիպություն


 

Իհարկե` Միացյալ Նահանգների նախագահը չհայտարարված այցով էր 2 օր առաջ Աֆղանստան մեկնել: Նա բանակցել է տեղի առաջնորդ Համիդ Քարզայի հետ: Նաև երկկողմ համաձայնագիր է ստորագրվել ԱՄՆ-Աֆղանստան ռազմավարական գործընկերության մասին (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

Ասել է թե` այցը չհայտարարված, բայց առնվազն համաձայնեցված է եղել: Այսինքն` ոչ գաղտնի: Եվ Օբամայի մեկնելուց անմիջապես հետո Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել: Տեղի ոստիկանության տվյալներով` պայթյունն իրականացրել է մահաբեր մեքենան վարող մահապարտ-ահաբեկիչը:

Աֆղանստանում ամերիկյան դեսպանատունն անմիջապես միացրել է տագնապի ազդանշանները և աշխատակիցներին կոչ է արել պատսպարվել ու հեռանալ պատուհաններից:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հրապարակվել: