Մայիսյան հերոսամարտերի հեռավոր կանչը


Օրհասական, արյունոտ էջերով լի է հայոց պատմությունը£ Նաև` արյան լճերի միջից, ասես, ծնունդ առնող հերոսներով ու հերոսամարտերով£ Հայաստանի պատմության թանգարանի նորաբաց ցուցահանդեսը XIX դարասկզբի կոնկրետ բովանդակությունն է ծանոթացնում իր այցելուներին` փաստավավերագրական հստակ պատկերացում տալով Հայաստանի առաջին հանրապետության (1918-20 թթ.) հռչակմանը նախորդած մահու և կենաց կռիվների մասին£ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետությունը» խորագրի ներքո ժողովված են մեր ժողովրդի ազատագրական պայքարի մեծագույն դրսևորումներից մեկի` Սարդարապատի ազգափրկիչ հերոսամարտի ու, գրեթե միաժամանակ, Բաշ¬Ապարանում և Ղարաքիլիսայում բռնկված կատաղի դիմադրության մասին պատմող նյութեր£ Մարտական գործողությունների բացատրագրերն ու քարտեզները, կիրառված զենքերի տեսականին, Սիլիկովի, Փիրումյանի, Սիլինի, Դոլուխանյանի, Կլիչի, Կորոլկովի, Կարաքեշիշյանի, Մելիքսեթյանի և ճակատամարտերը գլխավորած հրամանատարների ու մի շարք այլ մասնակիցների լուսանկարներն ու անձնական իրերը… Ուշագրավ այս սեղմ «դասագրքում» ներկայացված են հաղթական այդ մայիսի ծնունդը հանդիսացող Հայաստանի առաջին հանրապետությանն առնչվող փաստավավերագրական բնօրինակ նյութեր` պետական դրոշը, ակնառու գործիչների` զորավար Անդրանիկի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Գարեգին Նժդեհի լուսանկարները, անձնական իրերն ու պաշտոնական կնիքները£ Հրաշալի է, երբ պետականորեն առանձնացվում ու կոնկրետ միջոցառումների շարքով պատշաճ կարևորվում են պատմական անցյալի հիշարժան, բախտորոշ տարեթվերը` հնարավորութ յուն ընձեռելով նոր սերունդներին տեղեկանալու իրենց ծնած ժողովրդի անցյալին, դասեր քաղելու նախնիների կենսափորձից (ափսոս, Սարդարապատում տեղի ունեցած դժբախտ պատահարը մթագնեց ակնկալվող տոնական շուքը)£ Մնում է պետականորեն նրանց ամբողջական գաղափար տալ պատմական ճշմարտությունների մասին ու դարձնել իրենց նորանկախ հանրապետության լիիրավ տերերը£ Հարևանիդ հետ բարեկամ մնա Սայաթ¬Նովայի հիշատակի հավերժացման առաքելությամբ 2005¬ին նախաձեռնված մայիսյան «Վարդատոնը», ՀՀ Մշակույթի նախարարության հովանու ներքո հայտնվելով, կարճ ժամանակում ավանդականի նշանակություն ստացավ£ Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի և «Սայաթ¬Նովա» աշուղական համույթի հիմնադիր տնօրեն Թովմաս Պողոսյանի գեղարվեստական մասնակցության շնորհիվ Սայաթ¬Նովայի արձանի մոտ ավելի մեծ բազմությամբ մարդկանց հավաքելով£ Սայաթ¬Նովան Անդրկովկասի ժողովուրդների ընդհանուր մշակութային ժառանգության գանձերից է£ Եվ անխուսափելի էր նրան ձոնված տոնի շրջանակի լայնացումը, կիզակետային մասսայականացումը Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում գտնվող գերեզմանաքարի մոտ£ Մեկնարկելով Երևանում` մեկ շաբաթ անց պատշաճ շարունակություն գտավ Վրաստանի մայրաքաղաքում£ Չսահմանափակվելով տոնացույ ցում հաստատված մայիսի 25¬ով` դարձավ հայ մշակույթը ներկայացնող օրաշար£ Պետրոս Ադամյանի անունը կրող հայկական դրամատիկական պետական թատրոնում հանդիսավոր նշանավորվեցին թումանյանական «Վերնատան» 110 և վիրահայ գրողների «Վերնատան» 10 ամյակները£ Վիրահայ գրողական համայնքի ամենաեռանդուն անդամները խրախուսվեցին ՀՀ Մշակույթի նախարարության ու ՀԳՄ ոսկե մեդալներով, պատվոգրերով£ Այդ կապակցությամբ վրացերեն հրատարակված «Հայ գրողների անթոլոգիան»` կազմված 38 անուններից և Սոնա Վանի «Ես անուն չունեմ» ժողովածուն ջերմ ընդունելություն գտան` հայ պոեզիայի փառատոնի լսարանը Թբիլիսիից տեղափորելով Գորի, ապա` Բաթումի£ «Վարդատոն»¬ին տրված պաշտոնական նշանակությամբ, իհարկե, դյուրին կլինի ամրապնդել հնամենի բարեկամական հարաբերությունները հարևան Վրաստանի հետ£ Մշակութային փոխշփումներով կայունացնել հոգևոր կապը և միասին արժանավայել հանգուցալուծում գտնել խորթացնող խնդիրների համար£ Առաջին հերթին` Սբ. Նորաշեն եկեղեցու£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ