Բեմի վրա հոգևոր պատերազմ է…


«Ֆոմենկոյի արվեստանոց» մոսկովյան առաջնակարգ թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովի և մի խումբ դերասանների հետ առաջին հանդիպումը հյուրախաղերից առաջ մշակութային խոշոր իրադարձության ավետիսի կանխանշաններ չէր ցուցանում£ Տեսագրությունների հեռարձակմանը զուգահեռ ծավալվող խոսակցությունը ոչ մի կերպ աշխույժ զրույցի բովանդակություն չէր ստանում£ "ԽցսՖՑցՐՈ" հեռուստաալիքին մշտապես հետևողներից քչերին էր միայն ծանոթ «ֆոմենկովցիների» հանրաճանաչ ստեղծագործական ձեռագիրը£ Այն էլ` մասնակի£ Քանզի թատերարվեստի մասին ամբողջական պատկերացում կարելի է կազմել կենդանի ներկայացմանն անմիջականորեն հաղորդակցվելով միայն£ Միանշանակ£ Նույնիսկ նրանք, ովքեր չէին կասկածում միջազգային բեմում վեց տասնյակից ավելի ներկայացումներով ուրվագծված անշփոթելի բեմադրական տաղանդով վաղուց ինքնահաստատված Պյոտր Նաումովիչ Ֆոմենկոյի բազմաթիվ մրցանակների, պարգևների ու շքանշանների արժանավորությանը, թերահավատ հետաքրքրությամբ էին համակված «Պատերազմ և խաղաղություն. վեպի սկիզբը. տեսարաններ» խորագրով ներկայացման հանդեպ£ Տոլստոյի մեծածավալ վեպի հիման վրա արված մոտ 4 ժամ տևողությամբ բեմադրությամբ առաջին անգամ հանրահռչակ արվեստագետի ստեղծագոր ծությանն առնչվողներին, կարծում եմ, հենց այդ նախատրամադրվածությունն էր խանգարում ողջ խորությամբ ընկալել ու ըստ արժանվույն գնահատել ռուս գրականության դասական անխամրելի զարդերից մեկի բեմավորումը յուրատիպ գրական թատրոնի արտահայտչամիջոցներով£ Ռուսական բարեկիրթ թատերական դպրոցի անգերազանցելի կախարդանքի կոնկրետ խանդավառ առկայությունը քարտեզանկար վարագույրով փոքրացված բեմահարթակում շատ շուտով ներգրավում է ճշմարիտ թատերասերներին անսովոր ոճավորմամբ խաղարկվող, դրվագից դրվագ հանդիսասրահում ազդեցության ոլորտն ընդարձակող նրբաճաշակ ներկայացման տիրույթում£ Առաջին հայացքից, անշուք ու անհարկի ծանրաբեռնված է թվում բեմատարածքը, սխեմատիկ ու անհրապույր£ Հերթով հառնում են, ասես հենց Տոլստոյի գրչի տակից, Պիեռ Բեզուխովն ու Անդրեյ Բոլկոնսկին, Աննա Պավլովնա Շերերն ու Նատաշա Ռոստովան, Լիզան ու Սոնյան… Զուսպ վերապրելով մարմնավորած գրական կերպարների մարդկային ճակատագրերը` միաժամանակ մի քանիսին անհատական բնութագրականությամբ անձնավորող դերակատար ները կենդանի թրթիռով միասնաբար ներկայացնում են XIX դարասկզբի ռուսական իրականության ընդհանուր պատկերը£ Լակոնիկ ու չափազանց թանձրամիտ անցումներով, ցայտուն ծաղրանկարներով բեմը լցվում է 1812 թվականի հայրենական պատերազմի նախաշեմին բնորոշ ռուսական կյանքի եռուզեռով£ Տոլստոյի մեծակտավ երկի խորքերի իմացության ընդգրկուն հենքի վրա բեմադրիչը նորովի հաստատում է համաշխարհային գրականության երևելիներից մեկի` ժամանակի անողոք գրաքննությանը հաղթած հանճարի բնատուր զորությունը: Իսկ ինչպե¯ս են հնչեցնում այդ խոսքը բեմից Գալինա Տյունինան ու Կարեն Բադալովը, Քսենյա Կուտեպովան ու Իլյա Լյուբիմովը, Նատալյա Կուրդյուբովան ու Ռուստեմ Յուսկաևը… Ողջ դերասանախումբը£ Ներկայացրած հերոսներին վերագրված նշանակության ու դերի պարզորոշ գիտակցությամբ միասնաբար զարգացնում են վարպետ բեմադրիչի մանրակրկիտ մտահղացած բեմականացման «ընթերցանությունը»£ Կոլեկտիվ ստեղծագործության բարեկրթությամբ էլ բյուրեղանում ու ամբողջանում է անձանձիր այս թատերապատումը, ընդլայնում ընդգրկման մասշտաբները` որոշակի գաղափար տալով Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» ողջ վիպասքի մասին£ Պյոտր Ֆոմենկոյի մանրանկարչական գունեղությամբ ու հղկվածությամբ մշակված ներկայացման մի շարք տեսարաններ, գրեթե միաժամանակ ձևավորվելով, միմյանցից բխեցվելով, իրար անկարկատան լրացնելով` հյութեղ դերակատարումներով ավարտուն լիարժեքություն են ապահովում Տոլստոյի երկի վառ թատերային գոբելենին£ Իր պատմական¬հասարակական հնչողությամբ, վառ արտահայտված մելոդրամատիկ բնույթով Տոլստոյի վաղ շրջանի նույնանուն վեպի հիման վրա բեմականացված «Ընտանեկան երջանկություն» ներկայացումը զգալիորեն զիջում էր նախորդին£ Երկարաձգված ու միապաղաղ էր ընթանում ռուսական ազգային նկարագրին համահունչ, ամենժամանակյա ամուսնական¬ընտանեկան հարաբերություններին ներդաշնակ բեմականացման ներկայացման առաջին մասը£ Գուցե միտումնավոր£ Հետադարձ հայացքի հնարքով արված թատերախաղը առավելագույն հնարավորություն է տալիս դերասաններին կատարողական արվեստի իրենց ունակությունների տարբեր արտահայտչաձևերով վարպետության գործնական դասընթաց անցկացնել հիմնականում թատրոնի մարդկանցով ձևավորված հանդիսասրահում£ Երբեմն վարակիչ անմիջականությամբ, սյուժետային գծում ունեցած դերակատարությամբ Կուտեպովայի Մաշան մշտապես ուշադրության կենտրոնում է£ Կարենինի հեռավոր անդրադարձն ես տեսնում Ալեքսեյ Կոլբուկովի (Սերգեյ Միխայլովիչ) զուսպ դերակատարմամբ բնութագրական տարեց ամուսնու բեմական էության մեջ£ Բեմի վրա ռուսական իրականությանը բնորոշ ընտանեկան բարքերն են` իրենց ամենաբնութագրական հոգեբանական ատաղձով դյուրընկալ ու ճանաչելի£ Եվ դրանք հավելյալ ժլատ իմաստային նրբերանգներով են հագենում Գալինա Տյունինայի Կատերինա Կարլովնայով£ Նաև` Բադեն-Բադենի հանրածանոթ, բազմիցս կրկնված, բայց ներկայացման համատեքստում միանգամայն արդարացված թեթևամիտ սիրախաղով£ Ողջ դրվագի ընթացքում «խաղից դուրս» համարվող Կոլբուկովի Սերգեյ Միխայլովիչի արձանացած ներկայությունը ավանսցենի անկյունում լռելյայն ամբողջացնում էր ընտանեկան բարքերի պատկերը` առերևույթ անջատված մնալով ընթացիկ գործողություններից£ Թատերասեր հանդիսատեսը գոհունակությամբ է լցվում` «ներկրվող» թատերական «արտադրանքի» պարզունակ պարունակության մեջ ի վերջո հայտնաբերելով մեր մշակութային մայիսը բարձրակետի հասցրած, դասականության կնիքով արարված ստեղծագործություններ£ Անվերապահորեն£ …Քանի դեռ պահպանվում է ծերունազարդ այս արվեստագետի կենսունակ ֆանատիզմը, առավելագույնս կթրծվեն նրա արվեստանոցի բոցերում նոր բարձրարվեստ թատերական հրաշքներ իրագործելու ունակ նվիրյալներ£ Նրանց համերաշխ միասնությամբ բեմ բարձրացված ներկայացումներով հնարավոր կլինի անզիջում կռվել բեմի վրա, ինչպես մարտադաշտում և հոգևոր¬մշակութային պատերազմում հաղթել ցածրաճաշակ ու սնամեջ մասսայական «գեղարվեստական» արտադրության «օլիգարխներին»£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ