ԳՆԴԱՊԵՏԻ ՄՏԱՀՈԳ ԱՄԱՌԸ


Այն ժամանակ Արմավիրում բնության քմայքներից մտահոգ էր ամառը: Եվ չէր ուզում հաշվի նստել երկրագործների ամիսներով կատարված ճիգ ու ջանքերի հետ: Սակայն հենց սկսվել էին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի անձնակազմերի համալիր գործնական մարտական պարապմունքները, առատ լույսը ողողել էր դաշտը: Ասես ամռանն ավելի շատ մտահոգում էր երկրի վաղվա սպաների պատրաստումը, որի լավագույն փորձաքարն այսօրինակ պարապմունքներն են: Իսկ ռազմական ինստիտուտի հրետանու ֆակուլտետի պետի տեղակալ գնդապետ Աշոտ Չոբանյանը աննկատ հետամուտ էր ամռան, եղանակի չասված-չլսված այս մտահոգությանը£ Նրա համար այս զորավարժությունները, որ անցյալում են, փորձաքար լինելուց զատ նաև կյանքի խորհուրդ են, սպայի կոչումը իմաստավորելու հնար: Նա հրետանու ֆակուլտետի պետ, գնդապետ Արամայիս Բաղդասարյանի հետ անցած ժամանակամիջոցում, քափ ու քրտինք մտած, իրականացրել էր տեսական դասընթացների ուսուցում «Մարտական աշխատանք», «Հրետանային հետախուզություն», այլևայլ առարկաներից: Այժմ ժամանակն է գործնական պարապմունքներով պարզել, թե անցած ժամանակահատվածում ինչքանո՞վ են յուրացվել տեսական գիտելիքները: Նախատեսված սցենարով տարբեր կուրսերի ապագա հրետանավորներն ու մոտոհրաձիգները բաժանվել էին երկու պայմանական հակառակորդների: Նրանք գնդապետի ղեկավարությամբ պետք է կատարեին ուսումնամարտական գործողությունների մի համալիր ծրագիր: Ներկա Էին պաշտպանության նախարարության պաշտոնատարներ, ՌԻ¬ի ամբիոնների և ցիկլերի պետեր: Գնդապետ Չոբանյանը նպատակահարմար գտավ` հերթական անգամ ներկայացնելով պարապմունքների ընթացքը` մեկ առ մեկ շեշտել զորավարժություն-պարապմունքի խնդիրները` «…Որ յուրաքանչյուր կուրսանտ պարտադիր կատարի մարտական գործողությունները հրետանային հրանոթներով. Որ նորմացույցի պահանջներին համապատասխան` կատարվում էին անհրաժեշտ թվով վարժանքներ «Մարտական աշխատանքից» և «Հրետանային հետախուզությունից». «Որ յուրաքանչյուր կուրսանտ հանդես գա հրամանատարի դերում....»£ - Անձնակազմը լիարժեք պատրա՞ստ է զորավարժության,¬ հարցրեց ֆակուլտետի պետը: - Ճիշտ այդպես, պարոն գնդապետ,- տեղում ձգվեց գնդապետ Չոբանյանը: Փոքր-ինչ լարվել էր: Մտքում վաղեմի փուլում էր: Ահավասիկ միս ու արյուն են ստանում ապագա զորավարժության ձևավորվող նախադրյալները` կլանելով Չոբանյանի ողջ էությունն ու եռանդը.... Հանկարծ գնդապետի համր մտքերն ընդհատվել էին փոթորկվող կրակահերթերից: Այստեղ-այնտեղ երգում էին հրանոթները` դառնալով մարտական պարապմունքի երգիչները: Ականների պայթյուններից կրկին տնքաց ու շատրվանեց հող հայրենին, բայց` առանց ցավի ու վշտի: Այս անգամ հրաձգությունը ոչ թե ուրիշի, այլ մեր կամքով էր: Այն մեր ոգու և ուժի այսօրվա յուրօրինակ ցուցադրումն էր հայրենի հնամյա ու տառապած հողի վրա: Այդ զգացումից հաճելի մի թեթևություն իջավ Չոբանյանի վրա, մի զգացում, որ ունենում է վաղվա սպաների պատրաստմամբ մտահոգված և հաղթող երկրի սպան: Ու որտեղից¬որտեղ ականջին հասավ մեծն Իսահակյանի հայրենաշունչ տողերը. Ախ ինչքա¯ն, ինչքան կուզեի լինել Զինվոր հասարակ: Հայության բոլոր ոսոխների դեմ կռվեի անդուլ... Գնդապետի մեջ շարունակել էին անձայն խոսել վաղեմի գործերը, որոնք ձևավորեցին պարապմունքների նախնական փուլը£ Այն, որ հրահանգավորել էին կուրսանտները անվտանգության տեխնիկայից£ Ապա հրանոթները և սարքերը բաշխել էին դասակների£ Հետո յուրաքանչյուր դասակի և յուրաքանչյուր մարտկոցի հրամանատարին տրվեց հանձնարարություն£ Նաև պլանավորվել էին օգտագործվող արկղերի ծախսերը£ Վերջում հմտորեն մշակվել էին ուսուցանվող նյութերը£ Այնուհանդերձ այս ամենը չէին գոհացրել Չոբանյանին£ Համալիր այսօրինակ պարապմունքներում չեն բացառվում լրացուցիչ թեմաները, որոնք կատարվում են համալիր հանձնարարությունների ընդգրկումով£ ¬ Նման պահերին կուրսանտները ձեռքերը ծալած չեն նստում,¬ միառժամանակ անց կնկատի Չոբանյանը£¬ Մեր հանձնարարությամբ նրանք հայտնաբերում են հակառակորդի նշանակետերը և նրանց տեղաբաշխման հավանական վայրը£ Նման դեպքում բարձրանում է հրետակոծության արդյունավետությունը£ …Սումի հրետանային ուսումնարանն ավարտելուց հետո մերձկարպատներում նոր էր սկսել ծառայությունը, գործուղվեց Աֆղանստան£ Այստեղ «Բազերա-կումա» բնակավայրի մոտ տեղի ունեցած մարտում ստացավ առաջին մկրտությունը£ Որպես մարտկոցի ավագ սպա` առաջադրանքը կատարելիս հայտնաբերեց հակառակորդին£ Ապա հուշելով նրանց կոորդինատները` օգնեց ստորաբաժանումին ոչնչացնել թշնամուն£ Դժնդակ այն տարիներին մոլեգնում էին մոջահեդների հարձակումներն ու հաշվեհարդարները խորհրդային զինվորականների նկատմամբ£ 23-ամյա լեյտենանտ Չոբանյանի հրամանատարությամբ կրակային դասակին վստահվեց Տաշկուրգան քաղաքի մոտակայքի նավթամուղի անվտանգության պաշտպանությունը£ «Հայրենի զինվոր» թերթն այն դժոխային տարիներին պիտի գրի. «Դիպուկ կրակի (Չոբանյանի դասակի) արդյունքում խոցվելով` հակառակորդը կրեց լուրջ կորուստ…»£ Այս առթիվ գնդապետը պարգևատրվեց «Մարտական ծառայության համար» մեդալով£ Ապրած այդ տարիներն անցյալում թողած գնդապետ Չոբանյանն այս անգամ մասնակցում էր պարապմունքների արդյունքների ամփոփմանը£ Ռազմական ինստիտուտում իմանում ենք, որ հաջողությամբ լուծվել են զորավարժության խնդիրները£ Դրանցից որոշները նրա համար ոչ միայն գոհացուցիչ, այլև զարմացնող են£ ¬ Ինչպես չգոհանաս շրջանավարտների ձեռնարկված միջոցներով,¬ այժմ ժպտում է գնդապետը£¬ Յուրաքանչյուր կուրսանտ իր համար կազմել է ձեռնարկ` հագեցած հարուստ նյութերով և լրացուցիչ հավելվածներով£ Սա մասնագիտական գրականություն ձեռք բերելու մի փորձ է, որից օգտվելու է ողջ ծառայության ընթացքում£ Եվ պատահական չէ, որ հաստատություն եկած սպաներին հետաքրքրեց ձեռնարկ կազմելու այս փորձը£ Իսկ Չոբանյանն, անշուշտ, այս առիթով էլ կզարմանա. մի հատկություն, որ նրա մեջ ներարկել է իր զինծառայության լայն աշխարհագրությունը£ Ուկրաինայում ծառայելուց հետո փոխադրվեց Աֆղանստան£ Այնուհետև ծառայեց Նախիջևանում, Մագդեբուրգում, Մերձդնեստրում£ Եվ ամեն մի ազգային բնակավայր ընդարձակել է նրա մտքի աշխույժն ու երևակայության լույսը£ Իսկ զարմանալուն ավելի շատ ընդունակ են նման խոր միտք և վառ երևակայություն ունեցողները£ Այսքանը£ Արմավիրի զորավարժարանում բնության քմայքներից մտահոգված էր ամառը£ Սակայն ամռան եղանակի այս մտորումները խախտվում էին ՌԻ¬ի անձնակազմերի զորավարժություն-պարապմունքներով£ Դրանք ոմանց համար հրետանավորի կայացման փորձաքար էին£ Իսկ գնդապետ Ա. Չոբանյանի համար փորձաքար լինելուց զատ կյանքի իմաստ են ու կոչում£ Դրանք իր ողջ կյանքում գնդապետը ձևավորել է մտավոր ներուժի լարումով և կյանքի կոփմամբ£ Իսկ այսօր ընդունելության քննություններն իրենց հոգսերով և անհոգությամբ, իրենց ապրած-չապրածով խուժում են գնդապետի ծառայողական առօրյան£ Եվ քանիցս համոզվում է, որ կյանքի մայրուղու աննահանջ ճամփորդն է` տքնանքի և գնահատանքի իր արահետով£

Արամայիս ՂԱԶԱՐՅԱՆ