ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

ՀՈՒԼԻՍ, 2012

Հուլիսի 4-ին Հրատը մտնում է Կշեռքի նշանի մեջ` Երկիր մոլորակում մեծացնելով բանակցելու ունակության և տեղեկացված լինելու նշանակությունը: Աստղերը խորհուրդ չեն տալիս հուլիսի 15 - օգոստոսի 7-ը զբաղվել լուրջ գործերով. ավելի լավ է հանգստանալ և ավարտել թեթև գործերը:

Խորհուրդ չի տրվում հուլիսի 25-31-ը երկար ճամփորդության մեկնել. հարկավոր է ծայրահեղ զգույշ լինել: Յուպիտերն այդ օրերին կգտնվի «աղետների առանցքում», ու միաժամանակ ակտիվանում է Ալդեբարան աստղը: Ճիշտ այսպիսի համադրության ժամանակ են տեղի ունեցել «Տիտանիկի» և «Կուրսկ» սուզանավի վթարներն ու այլ աղետներ:

Բարդույթավորվել պետք չէ. մանավանդ` աստղերն ընդամենը հուշում են (նրանք էլ կամ նրանց ընթացքն ուսումնասիրողները ևս սխալվելու իրավունք ունեն): Բայց վճռական քայլեր կատարելիս զգուշանալը երբեք չի´ խանգարի: Իսկ լավատեսությամբ զինվելը համարենք պարտադիր:

ԽՈՅԵՐ. Հուլիսը բարեկեցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն է խոստանում: Կարող եք վստահել նաև ձեր գործընկերներին: Հուլիսի վերջին 10-նօրյակում զգուշացեք չմտածված ու հապճեպ քայլերից: Ձեր բախտը մի փորձեք մոլեխաղերում: Կյանքի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը տհաճ հետևանքներ կունենա: 20-31-ն ամուր կամք և հաստատակամություն է պետք` կարևոր հարցեր լուծելիս:

Ամսվա հաջողակ օրերը` 7, 9, 13, 22, 25. անհաջողակ օրերը` 4, 11, 14, 17, 28, 31:

ՑՈՒԼԵՐ. Վեներան ու Լուսինը «պայմանավորվել» են` Խոյերի զգացմունքները միշտ սրված պահել: Դուք անգործ չեք նստի: Ե´վ ընտանեկան հոգսերը, և´ աշխատանքային խնդիրները ձեզ հանգիստ չեն տա: Ամսվա վերջին տասնօրյակը կներշնչի վերանորոգել տունը, կենցաղային նոր իրեր ձեռք բերել, թարմացել կահույքը:

Ամսվա հաջողակ օրերը 2, 5, 11, 15, 24, 29,31. անհաջողակ օրերը` 3, 7, 13, 16, 19, 23, 27:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Նշանակալի իրադարձություններ մի´ սպասեք. ամեն ինչ կընթանա իր հունով: Եթե արձակուրդում եք` լավ կհանգստանաք, միայն թե ջրային ճամփորդության չմեկնեք: Եթե աշխատում եք` ավելի լավ է ավարտին հասցնեք սկսած գործերը. խորամուխ եղեք գործերի էության մեջ, ու հավանաբար կփոխվեն ձեր հույսերը: Ընդհանուր առմամբ` հուլիսը խաղաղ է: Ամսվա վերջին հաճելի հանդիպումներ են սպասվում: Ձեր կյանք կներխուժի փոփոխությունների քամին. մնում է` ճիշտ ընտրություն կատարեք:

Ամսվա հաջողակ օրերը` 4, 9, 13, 17, 21, 26, 31. անհաջողակ օրերը` 1, 7, 11, 15, 20, 24, 28:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Ամռան կեսը լարված կլինի: Դժվար կլինի հրաժարվել անձնական հետաքրքրություններից (նաև` աշխատանքի առումով): Պատրաստ եղեք պայքարել` արևի տակ ձեր տեղը հաստատելու համար: Ոչ հրատապ գործերը կարելի է հետաձգել: Ցանկալի չեն հեռավոր ճամփորդությունները` հատկապես օդային ու ջրային ուղիներով: Ավելի օգտակար է կենցաղային ու ընտանեկան խնդիրներով զբաղվել: Ամսի վերջին կարևոր լուր կլսեք մերձավորներից մեկի մասին:

Ամսվա հաջողակ օրերը` 2, 6, 7, 10, 15, 19, 24, 29. անհաջողակ օրերը` 1, 3, 4, 8, 11, 16, 17, 21, 26, 27:

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Ամիսը հագեցած է ամենատարբեր իրադարձություններով: Գոհացեք իրավիճակով և պահպանեք ուժերն ու միջոցները: Հնագույն աստղագետները գտնում էին, որ ծննդյան օրվան նախորդող ամսին հարկավոր է եռանդ կուտակել և կարգավորել գործերն ու ծրագրերը: Չարժե նոր գործ սկսել: Ընդհակառակը, ավարտեք հին գործերն ու ճանապարհ բացեք գալիք հաղթանակների համար: Հնարավոր են տրամադրության անկումներ. խուսափելու համար` հանգստացեք: Խուսափեք անիմաստ ծախսերից: Ամսվա 2-րդ տասնօրյակում հրաժարվեք չմտածված քայլերից: Մտերիմ մարդիկ կօգնեն ձեզ բոլոր հարցերում:

Ամսվա հաջողակ օրերը` 4, 8, 17, 18, 21, 31. անհաջողակ օրերը` 6, 11, 16, 19, 26, 27:

ԿՈՒՅՍԵՐ. Հուլիսի առաջին տասնօրյակը լի է փոփոխությունների և թարմության սպասումներով: Ներուժի մեծացում և ավելի ակտիվ գործելու եռանդ կունենաք: Կարող եք ամենագործուն մասնակցությունն ունենալ կարևոր իրադարձություններում: Սակայն կարևոր է, որ չափից ավելի ջանքեր չներդնեք` սեփական ուժերը չջլատելու համար: Ֆիզիկական ակտիվությունն ու սպորտը բարերար ազդեցություն կունենան առողջության վրա: Առավելագույն ինքնուրույնություն դրսևորեք: Հուլիսը Կույսի կենդանակերպի նախադուռն է. հարկավոր է ի մի բերել արդյունքները և հստակեցնել անելիքները: Նվազեցրեք հանդիպումները` կենսական ուժերն անտեղի չվատնելու համար: Հնարավոր են տրամադրության անկումներ, ինչից խուսափելու համար պետք չէ գերհոգնել. ձեզ համար ևս ժամանակ հատկացրեք:

Ամսվա հաջողակ օրերը` 6, 11, 12, 19, 20, 24, 25. անհաջողակ օրերը` 1, 8, 13, 14, 21, 29:

ԿՇԵՌՔՆԵՐ. Հուլիսը բուռն աշխատանքային ամիս է: Չի բացառվում, որ երկրորդ տասնօրյակում գործնական զուգընկերների հարցում ընտրության հնարավորություն ընձեռվի: Հարկավոր է մանրակրկիտ վերլուծել հեռանկարները: Առաջնորդվեք բանականության թելադրանքով. զգացմունքներն այս դեպքում ճիշտ խորհրդատու չեն: Ամսվա վերջին տասնօրյակում կծանրաբեռնվեք աշխատանքով ու ստիպված կլինեք զոհաբերել որոշ զվարճանքներ: Փոխարենը կվարձատրվեք արտաժամյա աշխատանքի դիմաց, ինչն օգակար կլինի ընտանեկան բյուջեին: Անձնական կյանքում ամեն ինչ խաղաղ է. ձեզ գնահատում են ընտանիքում և շրջապատում:

Ամսվա հաջողակ օրերը` 8, 9, 13, 21, 22, 26. անհաջողակ օրերը` 4, 10, 15, 20, 24, 31:

ԿԱՐԻՃՆԵՐ. Անհրաժեշտ է վերագնահատել սեփական հնարավորությունները, փորձը. դա պետք կլինի ամենամոտ ապագայում: Պետք չէ արագացնել դեպքերի ընթացքը, ավելորդ հետաքրքրասիրություն հանդես բերել, որպեսզի շրջապատողների հետ վեճեր չլինեն: Ձգտեք հաշվի չառնել մանրուքները և հաշվարկել ձեր արարքների հետևանքները: Հուլիսի 2-րդ կեսին Կարիճներն ուշադրության կենտրոնում են: Ուշադիր եղեք ձեր արտաքինի նկատմամբ. հաջողությամբ կարող եք անձնական փոփոխություններ ակնկալել: Զբաղվեք սպորտով և հաճախ եղեք մաքուր օդում:

Ամսվա հաջողակ օրերը` 1, 11, 12, 15, 16, 24, 29. անհաջողակ օրերը` 6, 14, 17, 22, 26, 27:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Հուլիսին կարելի է թոթափել լարվածությունն ու զբաղվել հաճելի գործերով: Հնարավոր են ճամփորդություններ: Ամսվա վերջը բարեհաջող է բիզնեսի և շահավետ գործարքների համար: Հնարավոր են լարումներ` անձնական հարաբերություններում: Երրորդ տասնօրյակում ավելի շատ ուշադրություն կհատկացնեք ընտանիքին ու տանը: Ֆինանսական գործերն ու տարբեր գործարքները բարեհաջող կլինեն: Ուր էլ լինեք` մի մոռացեք հարազատներին ու մտերիմներին:

Ամսվա հաջողակ օրերը` 2, 5, 7, 12, 23, 28, 31. անհաջողակ օրերը` 4, 10, 18, 19, 25, 30:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ. Ինչպես միշտ փորձելու եք միաժամանակ մի քանի խնդիր լուծել: Նոր ծանոթությունները կհերթագայեն հին խնդիրներին: Ձեզ կհիշեցնեն հին խոստումների մասին: Հասարակական գործերը (աշխատանքային կոլեկտիվը կամ ընկերները) ավելի կկարևորեք անձնականից: Զգուշացեք` չհայտնվել հոռետեսության ճիրաններում. մի փոքր հանգստացեք, ապրեք լավ տպավորություններով: Ճամփորդելու դեպքում հրաժարվեք օդուղիներից, իսկ հանգիստը լիարժեք կլինի ջրի ափին: Ամսվա վերջին հնարավոր են չնախատեսված իրավիճակներ. շատ լարված շրջան է, որը կթոթափեք օգոստոսին:

Ամսվա հաջողակ օրերը` 1, 6, 7, 15, 19, 20, 25. անհաջողակ օրերը` 3, 4, 9, 10, 11, 13, 17, 23, 30, 31:

ՋՐՀՈՍՆԵՐ. Ամառվա կեսին աստղերը հեշտ օրեր չեն խոստանում. անհետաձգելի գործեր, հին խոստումների կատարում: Այնպես որ` հանգստի մասին մոռացեք. փոխարենը` ամեն ինչից գլուխ կհանեք: Վերջին տասնօրյակն ավելի հաջող կլինի: Հաճելի նորությունները, նոր ծանոթություններն ու հին բարեկամների հետ հանդիպումներն ուրախություն կպատճառեն: Հուլիսն անակնկալների, արկածախնդրության ժամանակ է` երբ ձեր կյանքում դրական փոփոխություններ կարող են լինել: Մերկուրին Ջրհոսներին անսպասելի ճամփորդություն է խոստանում:

Ամսվա հաջողակ օրերը` 1, 12, 13, 15, 19, 21, 25. անհաջողակ օրերը` 3, 6, 8, 11, 18, 23, 27:

ՁԿՆԵՐ. Հուլիսը կարող է ճակատագրական լինել. որոշ իրադարձություններ հնարավոր է, որ կարևոր փոփոխություններ բերեն ձեր կյանք: Բայց պատրաստ եղեք նաև փորձությունների, որովհետև ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա: Ձկներին կթվա, թե շատ խնդիրներ ավելի են լարվում, և աշխարհն իր դեմ է ելել: Իրականում մանր անհարթություններ են, որոնք կարելի է հարթել` համբերությամբ զինվելով: Հատկապես վերջին տասնօրյակում ուշադրությունը բևեռեք աշխատանքի վրա, իսկ շրջապատողների հետ հաշտության եզրեր փնտրեք` խուսափելով ծայրահեղություններից: Հուլիսը հանգստանալու ժամանակ է:

Ամսվա հաջողակ օրերը` 3, 7, 13, 19, 21, 30. անհաջողակ օրերը` 1, 4, 10, 15, 17: