ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ


 

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ.-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան: Տասնյակ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուժծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի ընտանիքին, մաղթում տոկունություն և համբերատարություն: Վստահեցնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևում է հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և համոզված ենք, որ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: