ԵՂՎԱՐԴԻ ՋՐԱՄԲԱՐԸ ԿՓՐԿԻ ՍԵՎԱՆԸ


 

Եղվարդի ջրամբարի վերականգնման մասին վաղուց են խոսում մասնագետները: Անգամ ի հայտ են եկել ներդրողներ, ովքեր պատրաստ են ջրամբարի կառուցումից հետո այստեղ հանգստի գոտիներ ստեղծել, նպաստել, որպեսզի բացի Սևանից, Եղվարդը ևս գայթակղիչ դառնա շատերի համար: Եղվարդի ջրամբարի գործելու դեպքում այստեղ 220 մլն խմ ջուր պետք է կուտակվի, որից 100-150 մլն խմ-ն ուղղվելու է հողատարածքների ոռոգմանը, ջրարբիացման ծրագրերի իրականացմանը: Ջրամբարը հնարավորություն կտա փրկել Սևանը, կանխել այնտեղից ջրի բացթողումը:

Թվում է` այս ծրագիրը պիտի ոգևորություն առաջացներ մեր կառավարությունում, Սևանի փրկության խնդիրներով զբաղվող հանձնաժողովը պիտի պահանջեր անհապաղ սկսել Եղվարդի ջրամբարի ընդհատված շինարարական աշխատանքները: Սակայն մեր կառավարությունը լռություն է պահպանում և չի կամենում անդրադառնալ Եղվարդի ջրամբարի խնդրին: Պատճառների մասին մենք պաշտոնական բացատրություններ չունենք, սակայն ենթադրություններ` շատ: Դիցուք` հավանաբար ոմանց համար ձեռնտու չէ կանխել Սևանից ջուր բաց թողնելու գործընթացները: