ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔԻ ՀՈՒՅՍՈՎ


 

Դեռևս տարեսկզբին, երբ ՊԵԿ-ը հայտարարեց, թե այս տարվա ընթացքում հաջողելու է նախորդից 101 միլիարդ դրամով շատ հարկեր հավաքագրել, գործադիրում ու ԱԺ-ում հեգնեցին, թե եթե նախատեսվող ցուցանիշն էլ հաջողվի ապահովել, ապա հավաքագրման արդյունքները կարելի կլինի բավարար համարել: Հիմա, երբ երկրորդ կիսամյակն է արդեն սկսվել, իսկ ամեն ամիս արձանագրվող ցուցանիշներն, ինչպես երևում է, ցնցող չեն, հարկայինը բավական զգուշավոր ու մի փոքր էլ խորամանկ քայլ է նախատեսում:

Առաջիկայում ոգելից խմիչքը նորից կթանկանա: Մասնավորապես զգալիորեն բարձրացվել է օղի ներկրելու համար վճարվելիք պետական լիցենզիայի արժեքը: Ամեն տարի վճարվելիք 15 միլիոն դրամն, անշուշտ, փոքր գումար չէ, թեև նման բիզնեսում ներգրավված ընկերությունների շրջանառությունն ու եկամուտներն այնքան մեծ են, որ գործունեությունը դադարեցնողներ հաստատ չեն լինի: Կոնյակ արտադրողներից հարկայինի ակնկալիքները կբավարարվեն ինքնաբերաբար: Վիճակագիրների` օրերս հրապարակած տվյալների համաձայն` կոնյակի արտահանումն այս տարվա ընթացքում մեկ երրորդով ավելացել է: