Չչաղանա°լ


Առողջապահության խնդիրներն ուսումնասիրող մյունխենյան ինստիտուտի փորձագետները եզրահանգում են կատարել, որ գեր գերմանացիներն ավելորդ քաշով ոչ միայն իրենց են ծանրաբեռնում, այլև առողջապահական համակարգն ընդհանրապես (տեղեկացրել է Bild¬ը)£ Հետազոտողների տվյալներով` առողջապահական ծախսերի ծավալի առնվազն 10 %¬ն ուղղվում է հենց գիրացման հետևանքով առաջացող հիվանդությունների դեմ պայքարին£ Տարեկան այդ թիվը կազմում է 17 միլիարդ եվրո£ Գիրացման հարուցած ամենատարածուն ախտերի շարքում մասնագետները նշում են շաքարախտը, անոթային հիվանդությունները, սրտային անբավարարությունը, աղիքների, շագանակա գեղձի ու կրծքի քաղցկեղը£ Այս ամենից բացի, գեր մարդիկ մյուսներից ավելի հաճախ են հոգեբանական օգնության կարիք ունենում£ Եվ, իհարկե, նրանց համար հարկ է լինում վիրահատական հատուկ սարքավորումներ, այդ թվում և ավելի դիմացկուն վիրահատական սեղան ձեռք բերել£ Այսուհանդերձ, դաշնային վիճակագրությունը փաստում է, որ գերմանացիների 51,4 %¬ը նորմայից ավելի քաշ ունի£ Գերերի քանակն աճում է հատկապես երիտասարդության շրջանում, և այս փաստն անհանգստացնում է նաև առողջապահական ապահովագրական ընկերություններին. բուժման ծախսերն աճում են, իսկ ապահովագրական անդամավճարները մնում են նույնը£ Ու ահա առաջարկվել է աննախադեպ չափով բարձրացնել ապահովագրական վճարները£ Իսկ XDC կուսակցության ներկայացուցիչ Մարկո Վանդերվիտցը հայտարարել է, որ անառողջ կենսակերպի հետևանքով գիրացողները մյուսներից ավելի շատ պետք է վճարեն բուժման ապահովագրություն£ Ելքը գտել են, հա՞. գիրանա՞լ ես ուզում` վճարի°ր£