Հակասթերսային պատվաստանյութ


Ինչպես պարզաբանել է միկրովիրաբուժության պրոֆեսոր Ռոբերտ Սապոլսկին, վտանգի մեծացման ժամանակ մեր օրգանիզմն արտադրում է հատուկ հորմոններ` գլյուկոկորտիկոիդներ£ Դրանք կտրուկ ակտիվացնում են գլխուղեղի ու ողջ օրգանիզմի աշխատանքը` օգնելով հաղթահարել սպառնացող վտանգը£ Սակայն շատերի մոտ հորմոնների այդ մակարդակը դեռ երկար ժամանակ մնում է բարձր` հարուցելով սթրեսային վիճակ£ Կալիֆոռնիացի գիտնականներին հաջողվել է գտնել այդ հորմոններն արտադրող ժառանգական մեխանիզմն «անջատելու» միջոցը£ Համենայն դեպս, առնետների վրա կատարված փորձերը դրական արդյունք են տվել, ու շուտով փորձը կկիրառվի մարդկանց վրա£ Իսկ մինչ այդ` մասնագետներն առաջիկայում մեկ այլ անակնկալ կհրամցնեն. ստեղծվել է հակասթրեսային պատվաստանյութ, որը մարդկությանը զերծ կպահի հոգեբանական գերբեռնումներից ու առողջության համար դրանց կործանարար ազդեցությունից£