Թալանվել է Խրուշչովի անվան Կենտրոնը


Մոսկվայում կողոպտվել է Խրուշչովի անվան տիեզերական գիտա¬արտադրական պետական կենտրոնի շենքը£ - Նովոզավոդսկայա փողոցում 5 անհայտ մարդիկ թափանցել են Կենտրոնի տարածք, խուժել են մասնաշենքերից մեկն ու ֆիզիկական հաշվեհարդարով սպառնալով քարտուղարին և ինժեներ -տեխնոլոգին` կոտրել են 5 աշխատասենյակների դռները,¬ պատմել է տեղեկատվության աղբյուրը£¬ Կողոպտիչները հափշտակել են ձեռնարկության աշխատակիցներին պատկանող փող ու ոսկյա իրեր£ Նախնական տվյալներով` ընդհանուր վնասը կազմում է 300 հազար ռուբլի£ Ստացվում է, որ շատերին ավետյաց երկիր թվացող ՌԴ մայրաքաղաքում ապրելը հետզհետե ավելի վտանգավոր է դառնում£