Ալկոհոլամոլ ռուս դիվանագետը


Էստոնիայում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ուսպենսկին զրույցի է հրավիրվել ընդունող երկրի արտգործնախարարություն` դիվանագիտական առաքելության աշխատակից Ստանիսլավ Ռիսչիի վարքագծի առնչությամբ (տեղեկացրել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն)£ Տալլինի ոստիկանությունը մեկ օրում 2 անգամ կանգնեցրել է Ռիսիչի ավտոմեքենան` երթևեկության հանդիպակաց գծով ընթանալու պատճառով£ Պարզվել է, որ դեսպանատան 49-ամյա տեխնիկական աշխատակիցը մեքենան վարում է անսթափ վիճակում£ Դիվանագիտական անձեռնմխելիությունը ոստիկաններին թույլ չի տվել նրան ձերբակալել£ Ստիպված «դեպքի» վայր է հրավիրվել ռուսական դեսպանության մեկ այլ աշխատակից` գործընկերոջն ու հայրենակցին տուն հասցնելու£ Որոնող սիրտն ամենուր փնտրում է ՆՐԱՆ, ում հետ ժամանակն ավելի աննկատ կանցնի£ Ամենո°ւր£ Իսկ աշխատավա՞յրն ինչու պետք է բացառություն լինի£ Ինչպես ասում են` «երկուսը մեկում», կամ` «հաճելին օգտակարի հետ» և կամ` «առանց արտադրությունից կտրվելու»£ Այո, այդպես էլ է պատահում` Ամուրի նետը հանկարծ սիրտդ խոցում է աշխատավայրում£ Խուսափե՞լ մտերմիկ հարաբերություններից, թե՞ խորացնել դրանք£ Ոմանք, իհարկե, նման կապեր են որոնում` այսպես կոչված գործնական առաջընթաց ապահովելու£ Բնականաբար` շեֆի կամ հիմնարկում ղեկավար դիրքեր զբաղեցնողի հետ£ Սա այլ թեմա է£ Ու գուցե հենց այդ պատճառով է, որ ծառայողական սիրավեպերն այնքան էլ բարեհամբավ չեն (մեղմ ասած)£ Կարծիք կա, թե դրանք վաղանցիկ են, կարող են վտանգել առաջխաղացումն ու խնդիրներ հարուցել£ Այդուհանդերձ, զգացմունքներից չես խուսափի, ու պետք էլ չէ` եթե կենցաղային շահախնդրություն չէ դա, այլ` նաև աշխատանքային օրվա տևողությամբ և գործնական հարցերը գորովալից հայացքի ներքո լուծելու բնական պահանջ£ Ահավասիկ, գերմանացիների 2/3¬ը գոնե մեկ անգամ սիրահարվել է գործըկերներից մեկին. նրանց 43 %¬ը սիրավեպ է ունեցել աշխատընկերոջ(ուհու) հետ, իսկ 15 %¬ը կյանքի ընկերոջը գտել է հենց աշխատավայրում£ Այս տվյալները վիճակագրական հարցումների ամփոփագրից են. հարցումը կատարվել է ծանոթությունների խոշորագույն բորսաներից մեկի Elitepatrner.de ինտերնետ-պորտալով£ Գերմանիայում զուգընկեր ավելի հաճախ որոնում են աշխատատեղում, քան դիսկոտետներում, կինոթատրոններում կամ դրսում£ Հոգեբան ու նշյալ պորտալի առաջատար փորձագետ Լիզա Ֆիշբախին այս փաստը չի զարմացնում. մարդիկ իրենց 2¬րդ կեսին որոնում են այնտեղ, ուր շաբաթական 5 օր և օրական 8 ժամ համատեղ են անցկացնում£ Ինչպես ամեն ինչ, ծառայողական սերերն էլ 2 տեսակի ընթացք ու 2 ավարտ են ունենում` երջանկաբեր և պառակտվող£ Սկսենք դրականից£