Եթե մեկը, ուրեմն` լավագույնը


Երբ հեղինակների գերակշռող մեծամասնության հետ միասին Նկարչի տանը մասնակցում եմ 35¬ը չբոլորած երիտասարդների մեկական աշխատանքի ցուցահանդեսի բացմանը, պարզ տրամաբանությամբ` ակնկալում եմ հաղորդակցվել ՀՆՄ նոր սերնդի ստեղծագործական ներուժի լավագույն դրսևորումների հետ£ Առաջին հայացքից աղքատիկ «բովանդակված» սրահում (գուցե` անշահեկան կազմակերպմա՞մբ. ասենք, մարգարիտը ցեխի մեջ էլ երբեմն փայլփլում է, ինչպես սկսնակ արվեստագետ Արման Համբարձումյանի «Անգլուխ աքլորը…» ԵՊՄՀ «կերպարվեստաքաոսում») «վերնիսաժային» տրամադրությամբ եմ համակվում£ Պարզվում է, այստեղ մեկտեղված են համքարությանն անդամագրված իննսունից վաթսունը£ Ափսոսում եմ մայրաքաղաքից դուրս գտնվողների ակամա օտարման համար£ Հենց որ առաջնայնանում է նյութականի գործոնը, ցավոք, ինքնաբերաբար կապանքվում են մեզ «ընձեռված» ազատությունները£ Մշակույթի ցանկացած բնագավառում կհանդիպեք մեր նոր կենսակերպի այս ցավագին իրողության տխուր պատկերներին£ Կերպարվեստում «վերնիսաժային» կամ «սալոնային» պահանջարկի գերիշխանությունն էլ, ըստ իս, հիմնականում նյութականի զորեղ կամքով է պայմանավորված£ Սրա բազում վկայություններից մեկն էլ, կարծում եմ, երիտասարդական այս ցուցահանդեսն է, որն աչքի է ընկնում «վերնիսաժային» գեղանկարի առատությամբ£ «Դանայուհու» ծաղկազարդ հեշտանքի պատկերից հայացքդ փոխանցվում է շղարշահենք «Միֆին», մոլորվում «Կառնավալի» խայտաբղետ երփնատիրույթում, սահում «Պատուհանից այն կողմ» ուրվագծվող ծաղիկների վրայով, շրջանցում որևէ զգացողություն չարթնացնող «Տագնապները»` արվեստում արդիականի թյուրըմբռնման ցցուն խորհրդանիշներից մեկը£ «Ձենով Օհանի» քարականչն անմիջապես ես «լսում»£ Փոքր¬ինչ հապաղելով Հարություն Ավագյանի «Մենք» շարքի «ներկայացուցիչ» կմախքացած կարմրաներկ մատակի մերօրյա անդրադարձի դեմ¬հանդիման` տարվում ես Կարեն Կարապետյանի «Արցախ» մեծադիր նատյուրմորտի դասական պարզությամբ, որն այնուհետև կրկին հայտնվում է Արման Վահանյանի «Շորժայում» և Հայկ Մարտիրոսյանի «Կոնդ»¬ում£ Վերջին անհատական ցուցահանդեսից տպավորված Ավետիս Խաչատրյանի «Թզուկների հեքիաթի» վառվռուն «շքերթից» հետո մի պահ փորձում ես կողմնորոշվել Զարուհի Գասպարյանի թափանցիկ «Երազանքներ»¬ում£ Սահմանափակ ուղեղով, այսինքն` մտքի հետընթացում, հազիվ թե թափ հաղորդվի Ժամանակին` հուշում է Հովհաննես Գասպարյանի «Սլացիր առաջընթաց» գիպսակերտ կոմպոզիցիան£ Նարինե Գրիգորյանի «Տպավորություն»¬ից անհամեմատ տպավորիչ ես գտնում Տիգրանուհի Մարտիրոսյանի «Եղեռնը», Լիլիթ Վաղարշյանի «Կատուն» և Հայկ Պետրոսյանի «Ռոզի» մանրաքանդակը£ Նաև` Հասմիկ Մանուկյանի «Հայկական տպագրության 500-ամյակը» միակ պլակատը (տեսակի նկատմամբ հետաքրքրության կտրուկ անկման մեջ, անկասկած, պետական մարտավարության համակարգում հանիրավի թերարժևորումն է` որպես երկրի գաղափարախոսության ներազդու «խոսնակ»)£ Դժվարանալով հաստատել քո ժամանակակցի բնութագրական հոգեվիճակի ու խղճուկ կեցության մարմնավորողին (կտավի հակառակ կողմում «Շահան» է սոսկ մակագրված)` վերստին սևեռվում ես վերջին շրջանի տարբեր խմբակային ցուցահանդես ներից ուրույն մտածողությամբ ու ակնհայտ ձիրքով հիշողությանդ մեջ դաջված Արթուր Հովհաննիսյանի վրձնած գեղանկարչական աշխարհի նորահայտնության վրա£ Անսովոր նորը տաղանդավոր այս կերպարվեստագետի «Քրիստոս և Պետրոս» ծավալուն աշխատանքում աստվածաշնչյան հանրահայտ իրողության (Հիսուսի ամենանվիրյալ աշակերտի «բնազդային» եռակի ուրացումը մինչ ճակատագրական գիշերվա լուսաբաց) սեփական մեկնաբանության շեշտադրումն է` նույն առաքելությանը հակադիր խաչված Ուսուցչի ու նրա հետնորդի, որի աչքերում թանձրացել է զարմանքը իր ակամա դավաճանության անհերքելիության£ Կտավի ամենավառ շտրիխ¬աքլորականչն իրականում խորհրդանիշներից մեկն է երդվյալ քրիստոնյաներիս երերուն հավատի£ Կամավոր ընդունելով մեր իսկ խաչելությունը` գետնաքարշ ենք մնում, անկարող լիովին մաքրագործման, եթե նույնիսկ քայլում ենք Աստծո որդու հորդորած ճամփաներով£ Երբ հետահայաց փորձում ես հասկանալ 60 աշխատանքներից հատկապես այս մեկով հրապուրվածությունդ, գլխի ես ընկնում, որ տարիքի համեմատ խորը դիտողունակություն ու թեմատիկ հետաքրքրություն հանդես բերող այս երիտասարդը շատ ու շատ սերնդակիցներից տարանջատվում է իր գլխավոր ասելիքի «ձևակերպման» որոնումների արդիաշունչ ու խոհուն արտահայտութ յուններով£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ