Ռուսաստանը բնակչազրկվում է, աշխարհը` բազմանում


Այս կերպ, թերևս, իր խանդը կարտահայտեր ցանկացած երկիր, որի ժողովրդագրական վիճակագրությունը միայն անկումներ է արձանագրում£ Ռուսաստանի պարագայում, իհարկե, մտահոգությունն աշխարհի ամենամարդաշատ երկրների 10¬նյակից դուրս մնալն է, ինչի մասին ահազանգել են փորձագետները` կանխատեսելով մյուս երկրների բնակչության կայուն աճ£ 2009¬ին ՌԴ¬ում հաշվվել է շուրջ 142 միլիոն մարդ£ Սակայն աճի միտումը հուշում է, որ 2025 թ. այդ ցուցանիշը կնվազի մինչև 133 միլիոն, իսկ 2050¬ին` մինչև 117 մլն£ Այս կանխատեսումներն ամերիկյան վերլուծական կազմակերպություններից մեկի` Ազգաբնակչության վերաբերյալ տեղեկատվական բյուրոյի նոր հաշվետվությունից են, որի շնորհանդեսն օրերս կայացել է Վաշինգտոնում£ Մասնագետների փաստմամբ` եթե 2009 թ. աշխարհի մարդկությունը հաշվվել է 6,8 միլիարդ, ապա 2025¬ին այն կավելանա 1,3 միլիարդով, իսկ քառորդ դար անց կկազմի մինչև 9,4 միլիարդ մարդ£ Հաշվետության հեղինակները հավաստիացնում են, որ աճի ամենաբարձր ցուցանիշը կարձանագրվի Աֆրիկայում. 2050 թ. այստեղ կրկնապատկված կլինի ազգաբնակչությունը` կազմելով 2,1 միլիարդ£ Ասիայում այսօր ապրող 4,2 միլիարդ մարդիկ առաջիկա 40 տարիներին կավելանան ևս 1,3 միլիարդով£ Այս թվաճը գերազանցապես պայմանավորված կլինի աշխարհի ամենամարդաշատ երկրներ Հնդկաստանի (1,2 մլրդ` հիմա, ավելի քան 1,7 մլրդ` 2050 թ.) և Չինաստանի (համապատասխանաբար` 1,3 և 1,4 մլրդ) ժողովրդագրական միտումներից£ Ամերիկյան հետազոտողների կարծիքով, Եվրոպան պատմության մեջ առաջին տարածաշրջանը կլինի, որտեղ երկարատև հեռանկարով ազգաբնակչությունը կնվազի£ Պատճառը հասկանալի է ու նաև տեսանելի` ոչ միայն մասնագետ ուսումնասիրողների համար. ծնելիության ցածր մակարդակը£ Սա ամենից ավելի վերաբերում է Արևելյան Եվրոպային ու Ռուսաստանին£ Եթե ներկայումս աշխարհում հաշվվում է 738 միլիոն եվրոպացի, ապա 4 տասնամյակ անց այդ թիվը կնվազի 36 միլիոնով£ Ինչ վերաբերում է Ամերիկային` այսօր այնտեղ ապրող 310 միլիոն մարդիկ կբազմանան` կազմելով 399 միլիոն£ Ավելին, 2050¬ին ամերիկաբնակների թիվը կարող է դառնալ 423 միլիոն, կամ նույնիսկ 458 միլիոն` պայմանավորված ներգաղթի տեմպերով£ Աշխարհի ամենամարդաշատ երկրների առաջին տասնյակում ներկայումս Չինաստանն է (1,3 մլրդ), Հնդկաստանը (1,2 մլրդ), ԱՄՆ¬ը (399 միլիոն), Ինդոնեզիան (235 մլն), Բրազիլիան (193 մլն), Պակիստանը (185 մլն), Բանգլադեշը (164 մլն), Նիգերիան (158 մլն), Ռուսաստանն ու Ճապոնիան (127¬ական մլն)£