Հայերը խանգարեցին Մեթյուին


Կարծես թե որոշակի բարդություններ են ծագել` Մեթյու Բրայզային Ադրբեջանում ամերիկյան դեսպան նշանակելու գործում£ Նա հանդիպման չի հրավիրվել Սենատի արտաքին կապերի կոմիտե` ի տարբերություն ամերիկյան դիվանագիտական առաքելությունների մյուս ղեկավարների ու դեսպանների£ Երեկ` օգոստոսի 3¬ին, սենատոր Քերիի նախագահությամբ տեղի ունեցած գործնական հանդիպման հրավիրված տարբեր երկրներ ուղարկվող դեսպանների 25 թեկնածուների շարքում Բրայզան չի եղել£ Ինչպես հաղորդել է ԼA REGNUM ծՏՉՏրՑՌ¬ն` օրերս Սենատի արտաքին կապերի կոմիտեում լսումներ են անցկացվել` Ադրբեջանում Մեթյուին դեսպան նշանակելու առնչությամբ£ Թեկնածուն ներկայացել է կնոջ` թրքուհի Զեյնո Բարանի հետ£ Բրայզան պատմել է Ադրբեջանում Ամերիկայի գերակայությունների մասին, խոստացել է նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավոր մանը և «Նաբուկո» ծրագրի իրագործմանը, օգնել կոռուպցիայի դեմ պայքարում, աջակցել մամուլի ազատությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը£ Լսումներից առաջ Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեն ներկայացրել էր 7 էջանոց զեկույց, որը բովանդակում էր Մեթյուի նախընթաց գործունեությունը` ԱՄՆ¬ի պետքարտուղարի տեղակալի օգնականի, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում£ Միջազգային մամուլը փաստել է, որ Հայկական սփյուռքը դեմ է այս դիվանագետին Բաքվում նշանակելուն և գտնում է, որ նա բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի ու կաշառված է ադրբեջանցի պաշտոնյաների կողմից£