Սահակաշվիլին նորից կպատերազմի՞


Վրաց նախագահն անցյալ շաբաթ իր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է ավելացնել ռազմական ներուժը` որպեսզի ամեն մետրն այրվի թշնամու ոտքերի տակ£ Թշնամին էլ, պարզ է` Ռուսաստանն է£ - Ռուսաստանը ձգտում է հպատակեցնել վրացական ժողովրդավարությունը և վերահսկել Վրաստանի ողջ տարածքը,¬ ասել է Միխեիլը£ Դրա համար էլ նա իր զինվորականներին հանձնարարել է հետ գրավել զավթված տարածքները£ Ընդ որում, նա կետ առ կետ նկարագրել է, թե ինչպես պետք է իրականացվի այդ «հետորմյան»£ Ինչպես տեղեկացրել է ՀՏրոՈսՑ¬ը, նախ` բանակը պետք է պատրաստ լինի պաշտպանական մարտեր մղել և առաջվա նման չբավարարվել խաղաղարար առաքելությամբ£ Վրացական յուրաքանչյուր գյուղ ու քաղաք պետք է ունակ լինի պաշտպանել իրեն. դրա համար բնակավայրերում հարկավոր է ստեղծել բնակչությանը նախապատրաստող փոքր խմբեր և ապահովել անհրաժեշտ զենքով£ Բացի այս, Սահակաշվիլին կոչ է արել արագացնել սպաների պատրաստումը և տեղեկացրել է, որ բարեփոխումների ընթացքում վերջերս ծառայությունից հեռացվել է առաջադրված խնդիրները լուծել չկարողացող ավելի քան 800 սպա. - Բանակում պետք է մնան միայն արժեքավոր կադրերը,¬ նշել է նախագահը£ Նա բացատրել է, որ աֆղանական գործողություններին վրացի զինվորների մասնակցությունը լավագույն վարժանք է` մարտական պայմաններում£ Հնարամիտ այս ղեկավարը կարծում է, որ Վրաստանը պետք է ընդլայնի իր մասնակցությունն Աֆղանստանի պատերազմին, որպեսզի ավելի մեծ թվով զինվորականներ մարտական փորձ ձեռք բերեն£ Մնում է պատերազմող կողմերին և ռազմական տեխնիկային հանձնարարել, որ հանկարծ պատահաբար վրացի զինվորական չսպանեն. նրանք վարժվում են` իրենց պատերազմի համար փորձառություն վաստակելու նպատակով£ Ռազմատենչ Միխեիլը խոստացել է նախաճգնաժամային մակարդակի հասցնել կրճատված ռազմական բյուջեի հատկացումները` 930 մլն դոլար£ Նա հիշատակել է ռուսական բանակի մասին ամերիկյան գեներալ Պետրեուսի խոսքերը. - Նա ասել է, որ ռուսական բանակը բաղկացած է ավազակներից. մարդկանցից, ովքեր այստեղ զբաղված էին թալանով, սպանություններով և բռնաբարություններով£ Մենք բոլորս տեսանք, թե ինչ տիպի ուժի հետ գործ ունենք£ Եվ դրանք արդեն իմ խոսքերը չեն. դրանք ամերիկյան գեներալի խոսքերն են և ճշգրտորեն նկարագրում են այն, ինչը մենք լավ գիտենք£ ...Դրա համար ամեն քառակուսի մետրը պետք է այրվի հակառակորդի ոտքերի տակ, և նա պետք է դա իմանա£ Պատերազմը, թերևս, միակ դեպքն է, որի պարագայում Սահակաշվիլին կարևորում է նաև իր երկրում ապրող մյուս ազգություններին. - Վրաստանի պաշտպանությունը բազմազգ երկրի յուրաքանչյուր ներկայացուցչի խնդիրը պետք է լինի£ Մենք լավ տեսանք, թե Վրաստանն ինչպես էին պաշտպանում էթնիկ բոլոր խմբերի ներկայացուցիչները,¬ ասել է նա£ Հետաքրքիր է, նրան հիշեցնող կլինի՞, թե վարչախումբն ինչպես է վարվում նույն այդ այլազգիների մշակութային արժեքների հետ և ինչպես է ջանադրաբար փորձում առաջ մղել նրանց ուծացման գործընթացը£