ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ


Եվրասիայում Ռուսաստանի մտադրությունները և ռուս¬ամերիկյան զարգացումները, կարծես, մինչ այս ձևավորված հայացքները վերանայելու անհրաժեշտություն են թելադրում£ Մանավանդ վերջին իրադարձություններից հետո£ Դիցուք, Մեդվեդևի այցը Միացյալ Նահանգներ և խնդրանքը` որպեսզի աջակցեն` տեխնոլոգիապես արդիականացնելու Ռուսաստանի տնտեսությունը£ Կամ` Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան. ԱՄՆ¬ի պետքարտուղարը եղավ Վրաստանում` իբրև Ամերիկայի դաշնակից, բայց կարծես հենց այնպես` ձևականորեն հայտարարեց, թե կաջակցեն£ Իսկ Ռուսաստանն էլ, որ մինչ այդ դեմ էր արտահայտվել, հանկարծ համաձայնեց Իրանի դեմ ՄԱԿ¬ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին, ինչի նախաձեռնողը Նահանգներն էր£ Ինչպես Stratfor¬ն է վերլուծել` այս ամենը հստակ փաստում են, որ երկու պետություններն էլ գիտակցում են, թե ո՞ր սահմանն անցնել չեն կարող£ Ընդհանուր առմամբ Ռուսաստանին հուզում է 2 հիմնախնդիր£ Նախ, ամրապնդել ներկայում ունեցած իր ազդեցության ոլորտը` չափը չանցնելով£ Սրա հետ մեկտեղ նրան պետք են արևմտյան ներդրումներ ու տեխնոլոգիաներ£ Այսինքն` մնացյալը խաղ է, առևտուր` Արևմուտքի հետ£ Ամերիկան էլ Ռուսաստանի կարիքն ունի դարձյալ 2 պատճառով£ Նախ, նրան պետք է, որ ՌԴ¬ն լավ հարաբերություններ ունենա Իրանի հետ, որպեսզի Իրաքում չբարդանա ԱՄՆ¬ի վիճակը£ Սրանից զատ Ամերիկային անհրաժեշտ է ռուսական նյութա¬տեխնիկական ապահովությունն Աֆղանստանում, քանի որ երկիրը փորձում է դուրս գալ այդ բախումից£ Ամերիկյան վերլուծաբանների կարծիքով` իրենց հաջորդ քայլը պետք է լինի լիարժեքորեն հասկանալ, թե Ռուսաստանն ինչ չափով է ամրացել այս տարածաշրջանում£ Դրա համար հարկ կլինի քննարկել, թե հնարավոր բախումների ինչ «աղբյուրներ» կան£ Այնպիսի վայրերում, ինչպիսիք Ղազախստանն ու Ուզբեկստանն են, վարչակարգի փոփոխությունները կարող են ի հայտ բերել և ընդգծել համախմբման ուղղության Ռուսաստանի ջանքերի թույլ կողմերը£ - Մենք նաև հսկում ենք` լիարժեքորեն կիրագործվե՞ն տեխնոլոգիաների փոխանցումն ու ներդրումները£ Մենք դեռ կտեսնենք, թե Ռուսաստանը շարունակելո՞ւ է, արդյոք, իրանական խաղաթղթերով խաղալ իր օգտին£ Մասնավորապես, օգոստոսին կամ սեպտեմբերին կավարտի՞ Բուշերի ատոմակայանը£ Մեզ համար դա կնշանակի, որ Մոսկվան շարունակում է մոլորեցնել Իրանին, որպեսզի օգուտ քաղի Արևմուտքից,¬ եզրակացնում է Stratfor¬ը£