ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Լ. Տեր¬Պետրոսյանը` ՀՀՇ վանոյական «թևի» հետ կապերը խզելուց հետո Չարենցաբար Թե Վանոյին հանկարծ տեսնեք Երևանի փողոցներում, Ասեք նրան` Լևոնն ասաց, մնաս բարո¯վ, մնա¯ս բարով£ Վանոյի արձագանքը Մնա՞մ բարով, էլ ո՞ւր մնամ, կգա°մ բարով£ Նավթով որ մերսեն` հիվանդությունը կթեթևանա Ըստ ադրբեջանական աղբյուրների Հաագայի դատարանի հայտնի որոշումից հետո Ի. Ալիևի լեզուն քառկապ ա ընկել. էս ամառվա շոգին էլ սաթրջանից զառանցում ա£ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մոտիվներով Վերլուծաբանները դեռ երկար ժամանակ կփորձեն պարզել, թե ինչպես գերտերությունները «մորթեցին» սերբերին, ո՞վ «ոտքերը բռնեց», ո՞վ արտասանեց «մի շուն տաճիկը»£ Բայց արդեն այսօր հաստատ է` «լուծ է ընկել» Ադրբեջանը£ Ռուբինյանին «բուժեցին» Սևակի «դեղատոմսով» Կարապետ Ռուբինյանի արտահայտած քննադատական խոսքերի վրա ՀԱԿ¬ը մի փութ մեղր քսեց և ստիպեց նրան կլլել` դառը, բայց բուժիչ դեղահաբի պես£ «Ղազագիր» ներկայացնելու դրդապատճառը Ո՞վ ասաց, որ թքածը չի կարելի լիզել. ոմանց համար դա պարզ ինքնազոհաբերություն է£ Զոհեց իր պատիվը Կարապետը, իր պատիվը փրկեց հովվապետը£ Երբ «մեռավ» ԼՂՀ¬ն վերադարձնելու վերջին հույսը Ըստ մեր աղբյուրների` Հաագայի դատարանի կողմից տարածքային ամբողջականության միջազգային իրավական նորմի «թաղումից» հետո Ադրբեջանում 40 օր սուգ է հայտարարվել£ Երկուսն էլ վտանգավոր են Չնայած ՀՀ¬ի համար բարեհաջող աշխարհաքաղաքական զարգացումներին, մեր իշխանությունները մշտապես պետք է հիշեն, որ թակարդի մեջ է լինում ոչ միայն ձրի պանիրը, այլև «խելքից դուրս» թանկ ապուխտը£ Ի. Ալիևի տխուր խոհերը Դե, եթե հայերին հաջողվեց մեր քթի տակից Ղարաբաղ «փախցնել», հեռավոր Լոնդոնում հայ երիտասարդին իհարկե կհաջողվեր «փախցնել» մեր նախարարի աղջկան£ Ալիևյան տխուր խոհեր ¬ 2 ԼՂՀ հարցում հայերն ամբողջ միջազգային հանրությանը «խելքահան» արեցին£ Այդ խայտառակությունը քիչ էր, հիմա էլ Լոնդոնում մեր նախարարի աղջկան «խելքահան» արեցին£ Միջազգային նորմերը չխախտող սեր Ադրբեջանի նախարարի աղջկա պարզաբանումը - Ես հայ երիտասարդի հետ կապվել եմ ազգերի ինքնորոշման սկզբունքից ելնելով, այլ ոչ թե տարածքային ամբողջականության£ Սերը սահմաններ չի ճանաչում£ Ժողովրդի արձագանքը` հացը թանկանալու կառավարության ակնարկին Ի՞նչը չէր թանկացել. Միմիայն հացը, Լրացվելու է այդ խոշոր «բացը», Անտեսվելու է աղքատի լացը, Ու ֆռռալու է վաղուց կանգ առած ՀԱԿ¬ի ժանգոտած հին ջրաղացը£ Վանոյի դժգոհությունը Արամ Մանուկյանի` ՀՀՇ ղեկավարը դառնալու կապակցությամբ Արամն ասում է` ամեն ինչ կարամ, Բայց ես վստահ եմ, որ կանի հարամ...

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ