Ոստիկանական մահակների ուղեկցությամբ


Ախալքալաք . «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Ախալքալաքի շրջանի Մեծ Խորենիա գյուղ: 15 րոպե անց նույն գյուղ է ժամանել նաև Վրաստանի «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության ներկայացուցիչների խումբը` Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Համլետ Մովսեսյանի, Ախալքալաքի շրջանի արդեն նախկին ղեկավար Արթուր Երեմյանի, «Ջավախք» տարածաշրջանային կազմակերպության նախագահ Ստեփան Հակոբյանի, Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի տնօրեն Ալեքսանդր Թորոյանի, Ախալքալաքի կապի հանգույցի պետ Խաչատուր Այվազյանի, Ախալքալաքի հրշեջ ծառայության պետ Ավթանդիլ Ադամյանի գլխավորությամբ: Ժամանողների միջից Ախալքալաքի շրջանային ոստիկանության նորանշանակ պետի` Սամվել Պետրոսյանի որդի Գեորգի Պետրոսյանը անպարկեշտ ոճով ընդհատել է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Մկրտիչ Մղդեսայանի ելույթը, որից հետո քաշքշուկ է սկսվել երկու կողմերի միջև: Ընդամենը երկու րեպե հետո դեպքի վայր են եկել Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային ոստիկանները` լրիվ անձնակազմով, իրենց պետերի` Սամվել Պետրոսյանի և Սամվել Իրիցյանի գլխավորութ յամբ: Ախալքալաքի շրջանային ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանը պահանջել է «Միասնական Ջավախք»-ի ղեկավարներից` հեռանալ Խորենիա գյուղից: Խորենիա գյուղի բնակիչները, հասկանալով սադրանքի իմաստը, պահանջել են անկոչ հյուրերին հեռանալ գյուղից: «Միասնական Ջավախք»-ի ղեկավարությունը հաստատել է իր վճռականությունը` ինչ էլ լինի մնալ և շարունակել քարոզարշավը: Տեսնելով, որ անհնար է կոտրել ժողովրդի և «Միասնական Ջավախք»-ի անդամների կամքը, Վրաստանի «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության ներկայացուցիչներն իրենք են հեռացել դեպքի վայրից: «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Նաիրի Իրիցյանի խոսքերով, անցել են այն ժամանակները, երբ Ջավախքում ընտրություն ներն անցկացնում էին ոստիկանական մահակների ուղեկցությամբ: Նշենք նաև, որ Գեորգի Պետրոսյանը իր թեկնածությունն է առաջադրել Վրաստանի «Միացյալ Ազգաին Շարժում» կուսակցության համամասնական ցուցակով, 6-րդ համարի տակ: Ջավախք-ինֆո