ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ\'.


Ժողովրդի «երգը» Տերյանի հանգով Պտտվիր, պտտվիր, կրիմինա°լ, Դժվար չէ քո գաղտնիքն իմանալ: ... Պարում են խելագար խնջույքում Երեկ` նա, այսօր` նա, վաղը` նա... Թարս ստացվեց Հակառակ ընդդիմադիրների ենթադրությունների, ոչ թե Հայաստանի իշխանությունները... «Հա°յ դե Փարիզ», այլ Ֆրանսիայի իշխանությունները... «Հա°յ դե Երևան»: Սիմ-սիմ, բացիր դուռը Ասում են ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը, մտնելով «Իրավունքի» խմբագրություն, արտասանել է հայտնի հեքիաթի խոսքերը. «Սիմ-սիմ, բացիր չհրկիզվող պահարանը», և... սեյֆի դուռը բացվել է: Զգուշացիր ՄԱԿանախաղից Հայաստանի արտգործնախարարությունը զգուշացնում է. եթե ՄԱԿ-ը իր ՄԱԿերեսային պատկերացումներով փորձի խառնվել Արցախի հարցին, ապա ԼՂՀ-ն ՄԱԿանի պես «կիջնի» այս ՄԱկաբույծ կազմակերպության գլխին: Երբ համատեղում են անհամատեղելին Ըստ վերլուծաբանների, ՍԻՄ-ը կրիմինալը չի պայթեցրել: Պարզապես Հայկ Բաբուխանյան-Արթուր Բաղդասարյան գաղտնի «սիրախաղից» առաջացել է «քիմիական ռեակցիա», ինչն էլ առայժմ միայն մեկ կողմի պայթյունի պատճառ է դարձել: Մեր օրերի Քաջ Նազարը Ամեն առավոտ քնից արթնանալիս դրամը քաջնազարավարի ասում ա` «Ի՜նչ դոլար կտրելու եղանակ ա»: Սա նույնպես արժե իմանալ Մինչ իշխանությունները և ընդդիմությունը խաղում են կրիմինալ-կրիմինալ, քաղաքական կյանքը դառնում է մարգինալ, ժողովուրդը` մինիմալ: Արթուր Բաղդասարյանի տրտունջը` Պանիկովսկու ոճով Գնացեք Ֆրանսիա և հարցրեք. ո՞վ էր Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահի աթոռը կորցնելուց առաջ: Երկու ատոմակայան` Բուշի անունով Ըստ նախնական տեղեկությունների, եթե ԱՄՆ պրեզիդենտը այցելի Հայաստան, Հայկական ատոմակայանը կանվանակոչվի նրա անունով: Այսպիսով, Իրանի Բուշերի (ԲՈՒՇեհր) ատոմակայանից հետո դա կլինի աշխարհում Բուշի անունը կրող երկրորդ ատոմակայանը:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ