Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Հունաստան


ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Հունաստան: Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցությանն առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցեց «Դեֆենդրի 2006» մասնագիտացված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, այցելեց Հունաստանի ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպեց ակադեմիայի ղեկավարության և այնտեղ սովորող հայ կուրսանտների հետ: Հանդիպումներ կայացան նաև հունահայ համայնքի և տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Այսօր պատվիրակությունը կվերադառնա Երևան: