Ինքնատիպ ու գեղեցիկ


Որմնանկարչությունը պրոֆեսիոնալ արվեստում բոլորովին էլ նոր երևույթ չէ և իր դրսևորումներով ոչ այնքան զարմանք, որքան հիացմունք է պատճառում£ Սակայն երբ «պրոֆիի» դերում հանդես են գալիս մանուկները` իրենց վառ, սահմաններ չճանաչող երևակայությամբ, հիացմունքդ կրկին ետ է գնում դեպի զարմանք£ Այսքա¯ն էլ հանդուգն «մարտահրավեր» դասական նկարչությանը… Այս խոհերով համակված` ժամեր շարունակ կարող ես նայել Հայաստանի անկախության 15-ամյակին նվիրված Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի որմնանկարչական յուրօրինակ ցուցահան դեսին, որը Զեյթունի Ուլնեցի փողոցի արդեն երկրորդ պատն է զարդարում: Այդ նկարների 20 մանուկ հեղինակները թաղապետարանի կողմից նախապես ճերմակացրած պատերի վրա դրոշմել են իրենց պատկերացումները երկրի անկախության մասին£ Ոչ շատ առաջ նույն սաները իրենց վրձիններով պայծառերանգ մի մեծ կտավ դարձրին անհուսալիորեն մրոտված նույն փողոցի հանդիպակաց մի այլ պատ: Եվ ժամանակը ցույց տվեց, որ բնակիչները խնամքով են պահպանում գեղեցիկը: Անկախության տոնին, հիրավի, լավագույն նվեր էր երեխաների նկարազարդած այս պատը: Իսկ փոքրիկ նկարիչների ընտրությունը պատահական չէր: Հարուստ ավանդույթներ ունեցող կերպարվեստի այս դպրոցում մանկապատանեկան ստեղծագործական փառատոն էր անցկացվել, որին մասնակցել էին 9-15 տարեկան երեխաներ Արցախից, Գյումրիից, Ստեփանավանից, Կոտայքից, Երևանից: Հենց այդ փառատոնում աչքի ընկած երևանաբնակներին էլ վերապահվեց հարազատ բնակավայրի մի հատվածը գեղեցկացնելու հնարավորությունը: Այսօր արդեն այս հատվածով անցուդարձողներն ամեն անգամ հիացական խոսքեր են ուղղում դրանց հեղինակների և կազմակերպիչների հասցեին: Ի ԴԵՊ. Քանաքեռ-Զեյթուն համայնքում անկախության տոնը նաև ինքնատիպ ձեռնարկումների հանդես կարելի է անվանել: Տոնի նախօրյակին համայնքի բնակիչ Հրահատ Քոթանջյանը համեղ տորթերով հյուրասիրեց բոլոր մանկապարտեզների սաներին: