Տոն էր մեր բակում


Դեռ ոչ վաղուց շինարարական աշխույժ եռուզեռ էր Քանաքեռ¬Զեյթուն համայնքի Քանաքեռի տեղամասի թիվ 131 շենքի բակում£ Երբեմնի «ամայի», փոշեպատ տարածքում մեքենաներ հայտնվեցին` մարդկանցով, որոնց մի մասը հարթեցնում էր տեղանքը, մյուսը պատեր բարձրացնում, երրորդը շինանյութեր բերում… Բնակիչներից քչերը գիտեին, որ այդտեղ, թաղապետարանի նախաձեռնությամբ, կառուցվում է արհեստական «խոտածածկով» մինի¬ստադիոն, որտեղ կարելի է և° բասկետբոլ խաղալ, և° վոլեյբոլ, և° մանավանդ, ֆուտբոլ, անցկացնել մրցումներ, կազմակերպել «թաղային չեմպիոնատներ»£ Նոր խաղադաշտը համայնքի պատմության մեջ մտավ նրանով, որ օգոստոս ամսին այստեղ հյուր եղավ ֆրանսիական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Միշել Պլատինին` գնդակների ընտրանի նվիրելով թաղի մանուկներին£ Իսկ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 15-ամյա տարելիցը առանձին շուքով նաեւ այստեղ նշվեց: Բնակելի այս շենքի բակի մարդաշատությունն արդեն ոչ մեկի զարմանքը չի հարուցում: Այդ օրը եռուզեռը տոնական էր: Եվ ոչ միայն Քանաքեռում, և ոչ միայն Զ. Սարկավագի 131 շենքի բակում: Ու ինչպես համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանը նշեց` շնորհավորելով հավաքվածներին տոնի առթիվ, այս օրինակը միակը չի լինելու, նման միջոցառումներն էլ եզակի չեն լինելու: - Հարգելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, այսօր մեզ համար նախադեպը չունեցող տոն է` մեր պետականության օրը: Մեկ անգամ ևս ասենք` մենք այսօր նշում ենք Հայաստան երկրի անկախության 15-ամյակը: Հարյուրամյակներ շարունակ բազմաթիվ սերունդներ երազել են անկախ պետականություն կերտել, բայց նրանց այդպես էլ բախտ չի վիճակվել այսպիսի տոն նշել: Նույնիսկ մեր ծնողներին մոտ քսան տարի առաջ եթե ասեինք, որ ընդամենը երկու տասնամյակ հետո մեր պետությունը անկախ է լինելու, չէին հավատա: Բայց այսօր սա իրողություն է, որը նաև պարտավորեցնում է ամենքիս մեր կենսակերպով, մեր նկարագրով արժանի լինել դրան: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորիս. բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով ավանդ են ունեցել անկախության ձեռք բերման, երկրի կայացման գործընթացում: Շնորհավորում եմ բոլոր երեխաներին, ովքեր ծնվել են անկախության տարիներին և իրենք էլ չգիտեն, որ միայն իրենց գոյությամբ իսկ նպաստում են այս երկրի բարգավաճմանը, հաստատուն պահում հավատը ապագայի հանդեպ: Շնորհավորում եմ մեր ժողովրդին, մեր պետական այրերին և բոլոր նրանց, ովքեր գիտակցում են այս իրողության կարևորությունը: Մաղթում եմ անամպ երկինք, դժվարություններին դիմակայելու տոկունություն, անսահման հավատ և արժանապատիվ կենսակերպ,- ներկաներին ողջունեց թաղապետը: