Արդյունքները ոգևորում են և պարտավորեցնում


Լրացավ մեկ տարին, երբ ՏԻՄ ընտրությունների բավականին խճճված թնջուկից դատարանը դուրս բերեց արդարացին` հաստատելով Արայիկ Քոթանջյանի` Քանաքեռ¬Զեյթունի օրինական թաղապետ ընտրվելու փաստը£ Դա շատերի համար գուցե անակնկալ էր, գուցեև` ոչ£ Այսօր արդեն այդ չէ կարևորը, այլ այն, թե ինչպիսի պատասխանատվությամբ է համայնքի գործող ղեկավարը կյանքի կոչում նախընտրական ծրագրերը` ի շահ ազգաբնակչության£ ¬ Թողնենք անցյալն իր տեղում. դա արդեն մի տարվա վաղեմություն ունի, իսկ ծրագրերի մասին… ինչ խոստումներ տրվել են, դրանք արվել են, ինչ միայն արձանագրել ենք որպես կատարելիք գործեր (կամ ծրագրեր` ինչպես ինքներդ եք ուզում ընդգծել), որոնք կատարման ընթացքի մեջ են, վստահ եմ, որ անպայման կիրականացվեն£ Օրինակ` համայնքի ողջ տարածքի բարեկարգումը£ Ով աչք ունի, տեսնում է ինչ է արվում, ով չի ուզում նկատել, մեղքն իր վիզը£ 2007¬ին դուք կտեսնեք ոչ միայն ասֆալտապատված, դյուրընթաց, այլ նաև լուսավորվող փողոցներ. կսկսենք կենտրոնականներից, կշարունակենք ու կավարտենք միջհամայնքային բոլոր ճանապարհների լուսավորումը£ Մայթերի վերանորոգում. համարեք սա ևս մեր ծրագրերի մի կետը£ 20 տարի այս տարածքում այդօրինակ աշխատանքներ չէին կատարվել, հիմա կատարվում են, կատարվել են և դրական գնահատության արժանացել£ Այս տարի սկսեցինք և առաջիկայում շարունակելու ենք բակային մարզահրապարակների կառուցումը` որքան հնարավոր է շատ շենքեր ընդգրկելով դրանում£ Մենք հրաշալի ժամանցավայրեր ունենք, որոնք բոլոր նշանավոր ու ոչ այնքան նշանավոր տոների ժամանակ դեպի իրենց են բերում բնակչության ստվար խավին£ Հույս ունեմ, որ հենց 2007¬ին Դավիթ Անհաղթի պուրակը կդառնա այնպես բարեկարգ ու հրապուրիչ, որ մարդիկ այն կհամարեն համայնքի ամենագեղեցիկ հանգստավայրը£ Հաղթանակ զբոսայգում շատ մեծ աշխատանքներ են կատարվել. 150 քմ տարածք մաքրվել է չորուկներից, բարեկարգ տեսքի բերվել£ Այստեղ մարդկանց մեծ խմբեր են գալիս. նրանք պետք է սիրեն մեր այգին, գտնեն, որ դա է իրենց ամենասիրելի ժամադրա և ժամանցավայրը£ ¬ Թաղապետարանը, հանձին Ձեզ, ծավալուն աշխատանքներ է իրականացնում համայնքի տարածքում գործող կրթօջախներում£ ¬ Դպրոցները բոլորին տեսանելի են, դրանք կան և շարունակում են իրենց առաքելությունը, իսկ մենք փորձում ենք հնարավորինս նպաստել կրթության որակի բարելավմանը: Ես մարզադպրոցի մասին կհիշեցնեմ, որը գրեթե փակման եզրին էր հայտնվել£ Դա հանդուրժելի չէր£ Սկսեցինք հիմնանորոգումներից և ավարտին հասցրինք մի գեղեցիկ շենքի տեսքով, ուր համայնքի երեխաները մեծ սիրով են գալիս£ Շատ մանկապարտեզների շենքեր ևս վերանորոգվեցին, թեև… վիճակն այս ոլորտում, այնուամենայնիվ, մխիթարական չէ. անելիքները շատ¬շատ են£ Ընդհանրապես, կրթօջախները մեր հոգածության կարիքը շատ և միշտ ունեն£ Մենք, իհարկե, ժամանակ առ ժամանակ ինչ¬որ նվիրատվությամբ հիշեցնում ենք, որ իրենք այս աշխարհում մենակ չեն, որ իրենց կողքին կան մարդիկ, ովքեր հանգիստ չեն նայում իրենց դժվարություններին, բայց, ասենք, 136 դպրոցի, 103¬ի, 127¬ի օրինակը չպիտի բացառություն մնա, որոնց թաղապետարանը թանկ արժեցող նվերներ է հանձնել£ ¬ Այսինքն, կարելի է վստահ ասել, որ Ձեր` թաղապետիդ անցկացրած այս մի տարին անարդյունավետ չի եղել£ ¬ Արդյունավետությունը և մեր աշխատանքներն ընդհանրապես մե°նք չենք գնահատելու… ¬ Բնակչությունը հաճախ նաև խմբագրությանն է դիմում շնորհակալական նամակներով: ¬ Ուրախ եմ, որ նկատվում է արվածը£ Իսկ ոչինչ չանել` մենք պարզապես չէինք կարող£ Իրականում մեր աշխատանքը շարունակական է, և ամենաակնառու քայլն անգամ վերջնական չէ£ Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, իմ բոլոր խոստումներին տեր եմ եղել, բայց անելիքները դեռ շատ են ու չընդհատվող£ Այնպես որ, բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են£ Իսկ արդյունքները միայն ոգևորում են և է°լ ավելի պարտավորեցնում£