Աշակերտական հաշվեհարդար


Բրազիլիայի Սան¬Պաուլու քաղաքի մերձակա մի բնակավայրում տեղի ունեցածը վշտացրել ու անասելիորեն ցնցել է տեղացիներին: 10 տարեկան մի երեխա փորձել է սպանել ուսուցչին ու հետո ինքնասպան է եղել: Իշխանությունների տեղեկատվության համաձայն` աշակերտը դասից դուրս գալու թույլտվություն է խնդրել: Դասարանում ներկա են եղել ևս 25 դպրոցական: Քիչ անց տղան վերադարձել է` ձեռքին լիցքավորված ատրճանակ: Ներս մտնելով, նա կրակել է ուսուցչին և վազելով միջանցք դուրս եկել` 2 գնդակ արձակելով իր իսկ գլխին: Դպրոցական պրոֆեսորուհի Ռոզիլեյդե դը Օլիվերան վիրավորվել է ոտքից, իսկ ինքնատիրապետումը կորցրած մանչուկը մեկ ժամ անց մահացել է հիվանդանոցում: Չկայացած մարդասպանիկի ընկերները պատմել են, որ նա իրենց ասել էր, թե ցանկանում է հարձակվել ուսուցչուհու վրա, բայց դրդապատճառ(ներ)ի մասին լռել է: 38 տրամաչափի ատրճանակը նա թռցրել էր ոստիկան հորից