Հարցազրույցը` շուրջ 1 միլիոն ռուբլի


Թոք¬շոուներին աստղերի մասնակցությունը իսկական իրադարձություն է հանդիսատեսի համար: Իսկ մեծ հեռուստալսարանը գովազդների առատություն է ենթադրում: Ահա թե ինչու հեռուստաա լիքները միջոցներ չեն խնայում` հարցազրույցներ կազմակերպել հատկապես հանրության սիրելի արտիստների հետ: Մանավանդ` եթե նրանց անվան շուրջ նոր աղմկահարություն է պտտվում: Բայց, ինչպես պարզել է EbpoCMU.ru¬ն` աստղերի նման հարցազրույցները եկամտի լուրջ աղբյուր են, հանուն ինչի էլ սիրով համաձայնում են զրուցաեթեր ելնել: Այսպիսի «ծառայության» արժեքը կախված է աստղի հանրահռչակությունից և պայմանավորվելու (ավելի ճիշտ` սակարկելու) նրա ունակությունից: Դիցուք, թոք¬շոուներին իր յուրաքանչյուր մասնակցությունը Ալլա Պուգաչովան գնահատում է 700.000¬ից 800 հազար ռուբլի: Իսկ եթե Պրիմադոնային խնդրում են համառոտ ելույթ ունենալ, ապա տվյալ հեռուստաընկերության քսակը դատարկվում է առնվազն 1 միլիոն ռուբլով: Լարիսա Դոլինայի պահանջներն ավելի համեստ են: Նրա ամուսինը` Իլյա Սպիցինը հայտարարել է, որ առանց դժվարության ինքը կնոջն այդպիսի հարցազրույցների է ուղարկում 400 հազար ռուբլիով: Անհամեմատ ավելի մատչելի է Ալեքսեյ Պանինի մասնակցությունը. 50 հազար ռուբլով սկանդալային այս արտիստը պատրաստակամորեն պատմում է իր սեռական «սխրանքների» մասին և բացահայտում կանանց շրջանում իր հաջողության գաղտնիքները: Դանա Բորիսովայից ժամանակ կարելի է գնել 30 հազար ռուբլով, սակայն այս հեռուստահաղորդավարուհու հետ ընդունված է սակարկել և գինը կրկնակի նվազեցնել: Հետաքրքրական է, որ Մաշա Ռասպուտինան հակված է դեպի արտարժույթը և պահանջում է, որ իրեն վճարեն բացառապես դոլարով: Երգչուհին պատրաստ է խոսել իր կյանքի մասին` 15-20 հազար դոլարով: