Որքանո՞վ եք հավատարիմ ինքներդ Ձեզ ու շրջապատողներին


Այս թեստը տղամարդկանց համար է, բայց գլխավոր նախապայմանը նույնն է` լինել անկեղծ: Յուրաքանչյուր հարց ունի պատասխանի 4 տարբերակ` համապատասխան միավորներով, որոնց հանրագումարն էլ ձեր հավատարմության ցուցիչը կդառնա. «հաճախ»` 4 միավոր, «երբեմն»` 3 միավոր, «հազվադեպ»` 2 միավոր, «երբեք»` 1 միավոր: 1. Հաճա՞խ եք անծանոթ գեղեցկուհուն հայացքով ուղեկցում և մտածում. «Հաճույքով նրան ինչ¬որ տեղ կհրավիրեի»: 2. Պատահո՞ւմ է, որ կտրուկ փոխեք Ձեր որոշումը` հարմարվելով փոփոխվող իրավիճակներին: 3. Պատահո՞ւմ է, որ դժվարությամբ կողմնորոշվեք` այս կամ այն արարքը կատարելիս: 4. Ուզո՞ւմ եք ինչ¬որ բան փոխել Ձեր կյանքում: 5. Հաճա՞խ եք մտածում, որ Ձեր ներկայիս ընկերուհին այնքան էլ Ձեզ չի համապատասխանում: 6. Ձեզ համար հե՞շտ է ընտրություն կատարել: 7. Դյուրագրգիռ ու պոռթկո՞ւն եք դառնում, երբ Ձեզ մոտ ինչ¬որ բան չի ստացվում: 8. Պատահո՞ւմ է, երբ ցանկանում եք փոխել Ձեր որոշումը, բայց վախենում եք անսկզբունքային երևալ կամ պարզապես չեք ցանկանում հրաժարվել սկզբունքներից: 9. Հաճա՞խ եք Ձեր սկզբունքներին ձգտում ցանկացած ճանապարհով` հաշվի չառնելով հետևանքները նույնիսկ Ձեզ համար: ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՇՎԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԵՐՊ. Հարցերին տրված Ձեր պատասխաններից յուրաքանչյուրի համապատասխան միավորը բազմապատկեք 3¬ով, բաժանեք 2¬ի և գումարեք իրար: Եթե բաժանման արդյունքում կլոր թվեր չեն ստացվի, ապա կլորացրեք. եթե, դիցուք 13,1 _ 13,4¬ը հաշվեք 13, իսկ 13,5 ¬ 13,9` հաշվեք 14 ամբողջական միավոր: 45-60 ՄԻԱՎՈՐ. Ձեզ կարելի է չափազանց անհուսալի մարդ համարել: Դուք առանց երկմտելու կարող եք սեփական որոշումներից հրաժարվել և ընտրել տվյալ պահին ավելի շահավետ որոշում: Նույնքան հեշտորեն կարող եք դավաճանել Ձեր ընկերոջը կամ սիրած կնոջը: Ինքներդ էլ գիտեք, որ դա այնքան էլ դրական հատկանիշ չէ (մեղմ ասած). ուրեմն փորձեք վերանայել Ձեր վարքագիծը: 20-40 ՄԻԱՎՈՐ. Դուք առանձնապես կայուն ընկեր չեք: Իհարկե, կարող եք պնդել Ձեր անձնական կարծիքը, սակայն դա Ձեզ համար կարևոր ու էական չէ, ինչը նույնիսկ չեք էլ թաքցնում: Հիշեք, որ կանայք սիրում են առնական ու սկզբունքային տղամարդկանց, ովքեր իրենց խոսքերը քամուն չեն տալիս և ինչպես ասում, այնպես էլ անում են: 10-19 ՄԻԱՎՈՐ. Դուք լիարժեքորեն հաստատուն այր եք, ով առանձնանում է ոչ թե հիմար համառությամբ, այլ տղամարդուն վայել սկզբունքայնությամբ ու հաստատակությամբ: Որպես կանոն` չեք դավաճանում բարեկամներին ու մտերիմներին և նույնը պահանջում եք նրանցից: Նման հավատարմությունն, իհարկե, ողջունելի է, սակայն ոչ միշտ է բարիք բերում այդ որակն ունեցող մարդկանց: Շրջապատողների հանդեպ Ձեր հոգատարությունն ու նվիրվածությունը նրանցից ոմանք կարող են շահադիտական նպատակներով օգտագործել: Այնպես որ` ուշադիր եղեք: 1-9 ՄԻԱՎՈՐ. Ձեր հավաքած միավորի հայտացումը 2 տարբերակով կարելի է վերծանել: Կամ Դուք խորամանկելով կեղծել եք պատասխանները` կամենալով շատ լավը երևալ, կամ չափազանց համառ եք, ինչը ոչ միայն Ձեզ է խանգարում հանգիստ ապրել, այլև Ձեզ շրջապատողներին: Ինչ խոսք, տղամարդը պե´տք է հավատարիմ ու հաստատակամ լինի, բայց` ոչ այդ աստիճանի: