Առը քեզ` «ազնիվ» գողեր


Ըստ ավազակային բանդայի անդամների` հարուստների տները թալանելով, իրենք առաջնորդվել են սոցիալական արդարությունը վերականգնելու «ազնիվ» մղումով: Միայն թե, ի տարբերություն Յուրի Դետոչկինի, որն ամբողջ գողացածը նվիրաբերում էր մանկատներին, իրենք ողջ ավարը մսխել են նարկոտիկների և անառակների վրա: Հետո էլ ցիտում են Դետոչկինին` «իսկ ո՞ւմ գործում թերություններ չեն լինում»: