Եվրոպայի գործերին չխառնվե´լ


Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան ղեկավարների հասցեին: Նա խնդրել է չխառնվել Եվրամիության տնտեսական քաղաքականությանը և զբաղվել սեփական հիմնախնդիրներով (տեղեկացրել է «Տրուդ»¬ը): Շոյբլեն նշել է, որ ուրիշներին խորհուրդներ տալն անհամեմատ ավելի հեշտ է, քան սեփական խնդիրները լուծելը, և անձամբ ինքն առանց դժվարության խորհրդատվություն կաներ ամերիկյան կառավարությանը: - Նույնիսկ եթե Օբաման այլ կերպ է կարծում, ես չեմ գտնում, որ Եվրոպայի խնդիրները դարձել են Ամերիկայինը,¬ ասել է նախարարը` Մենեջմենթի և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցում: ԶԼՄ¬ներն այս հայտարարությունը համարել են արձագանք նախագահ Օբամայի այն խոսքերին, թե Եվրամիության կառավարելու անկարողության հետևանքով Հունաստանի փլուզման սպառնալիքը «խառնել է աշխարհը»: Այս առնչությամբ ԵՄ անդամ¬երկրներին խորհուրդներ է տվել նաև պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: