ԿԱՐԵՎՈՐԸ ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆՆ ԷՐ


Հոկտեմբերի 1-ին Վանաձորում տոն էր. նշվում էր ավանդական դարձած քաղաքի օրը: Զարմանալին ու տարօրինակն այն էր, որ տոնի մասին հանրապետական մի շարք հեռուստաալիքներով ներկայացվող ռեպորտաժները պատմում էին միայն ու միայն այն մասին, որ «ՎիվաՍել» ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում: Իսկ թե ուրիշ ինչ միջոցառումներ են տեղի ունեցել, ինչպես են վանաձորցիները նշել իրենց համար սիրելի դարձած տոնը` մնացին անհայտ, որովհետև գավառային սնապարծությամբ` բոլորն իրենց ուշադրությունը սևեռեցին Յիրիկյանին մեծարելու փաստին: Ստացվում է, որ հանրապետության երրորդ քաղաքում մոտ տասը ժամ տևած տոնական արարողությունը կազմակերպվել էր լոկ նրա համար, որպեսզի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնվեր «ՎիվաՍելի» տնօրենին… Իսկ այդ օրն, իսկապես, կարևոր այլ միջոցառումներ ևս տեղի էին ունեցել, նշվել էր նաև Տարեցների համաշխարհային օրը...