ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Վերջին օրերին առավոտյան ժամերին գրեթե փակ են Երևան եկող ճանապարհները, Գյումրու և Վանաձորի ավտոկայաններից միկրոավտոբուսները երթեր չեն կատարում դեպի մայրաքաղաք: Շատերն այս ամենի պատճառ են համարում Երևանում ընթացող հանրահավաքները: Ոստիկանությունից, սակայն, մեզ տեղեկացրեցին, որ հերթական պրոֆիլակտիկ աշխատանքներն են կատարվում, թե նման մոտեցումները պայմանավորված են սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի անդամներ հայտնաբերելու նպատակադրությամբ: Տարօրինակն այն է, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն արդեն հայտարարել է այն մասին, որ բանդան հիմնովին վնասազերծվել է, իսկ ահա նրա «անտեղյակ» ենթակաները հանրապետության ճանապարհներին և մայրաքաղաքից դուրս գտնվող բնակավայրերում բանդայի «վերջին մոհիկաններին» են փնտրում...