Ուղեբե՞ռ, թե՞ կարիճաբեռ


 

Իտալացի ոստիկաններն ապշել են` ինքնաթիռով Ֆլորենցիա մեկնող մի զբոսաշրջիկի ուղեբեռը ստուգելիս. ավելի քան 600 կարիճ են հայտնաբերել, որոնց կեսը դեռևս կենդանի է եղել (գրել է PrΖvdΖ.ru-ն):

Արտասովոր այդ «բեռը» տեղափոխող չինացու ճամպրուկում իրավապահները սառույցով լցված պլաստիկե արկղիկներում գտել են 607 ոսկեգույն կարիճ, որոնցից յուրաքանչ յուրի երկարությունը 6-7 սմ է:

Այս հատվածոտանիները Չինաստանում նրբախորտիկ են համարվում, իսկ ոսկեգույն տեսակը նաև լավագույն հուշանվեր է: Կարիճատերն օդակայանի աշխատակիցներին հավաստիացրել է, թե այդ բոլորը նա տեղափոխում է միմիայն իր օգտագործման համար: Սակայն դա էլ չի օգնել նրան, և զբոսաշրջիկին մեղադրանք է ներկայացվել` վտանգավոր կենդանիներ պահելու համար: Դեռևս չսատկած կարիճները հանձնվել են մասնագետերին, իսկ դրանց պատճառով հանցագործ ճանաչված չինացին պատասխանատվության կենթարկվի` հավանաբար իտալական օրենքով: