Կրծողներից հո բարիք չե՞ս սպասի


 

Ամերիկյան Յոսեմիտի ազգային պարկի (Կալիֆոռնիա) գրեթե 10 հազար այցելուները կարող են վարակված լինել մահացու վտանգավոր մի հիվանդությամբ, որի 2 զոհերն արդեն հայտնի են (BBCRussiΖn.coΗ):

Խոսքը թոքային ախտանիշի մասին է. խիստ սակավադեպ հիվանդություն (խանտաբացիլային), որը շատ դժվար է ախտորոշել: Հիվանդության գաղտնի շրջանը 6 շաբաթ է. ախտանիշերով այն հիշեցնում է գրիպ, որը հետագայում կարող է հանգեցնել թոքերի այտուցի:

Ներկայումս հայտնաբերվել են 6 վարակվածներ: Նրանք այս ամառ հանգստացել են Յոսեմիտի ազգային պարկում: Բացիլի առաջին զոհը 37-ամյա տղամարդ է` Սան-Ֆրանցիս կոյից: Իսկ հանգստի այդ գոտի այս ամառ այցելել է շուրջ 10 հազար մարդ: ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը նրանց կոչ է արել ուշադիր լինել իրենց ինքնազգացո ղության նկատմամբ և չնչին տկարության դեպքում դիմել բժշկի:

Բացիլը փոխանցողները կրծողներ են. մասնավորապես` մկները:

Պետական մակարդակով հնչեցրած ահազանգը, բնականաբար, նվազեցրել է զբոսայգու այցելուների քանակը: Ու որքան էլ դա դժգոհեցնի հաստատության տերերին, միևնույն է` այս երկրի համար կարևորն իր ժողովրդի առողջությունն է: