ԱՐԺԵ´ ԻՄԱՆԱԼ


 

* Մինչև 1867 թ. Ալյասկան պատկանել է Ռուսաստանին: Մարտի 30-ին պարտքը մարելու նպատակով այն վաճառվել է ԱՄՆ-ին` 1 հեկտարը 0,0474 դոլարով: Այդ գումարը Ռուսաստանին չի էլ հասել, որովհետև այն մարդիկ, ովքեր լիազորված էին դա ստանալ` գտնվում էին Անգլիայում:

* Ամերիկայում ամենատարածված լեզուներից 3-րդը համրերի «լեզուն» է: Առաջին և 2-րդ տեղերում ամերիկյան անգլերենն ու իսպաներենն են:

* Միջերկրականն ամենակեղտոտ ծովն է աշխարհում: Յուրաքանչյուր խորանարդ մետր ջրում առկա են 33 տարբեր թափոններ, ջրի յուրաքանչյուր լիտրին բաժին է հասնում 10 գրամ նավթամթերք, իսկ ծովահատակի ամեն խորանարդ կիլոմետրը «պարտակում» է 1900 տարբեր իրեր:

* Թայլանդում բոլոր կատուները սիամական են: Ի դեպ, նաև շները, փղերը, աքլորները, օձերը և մյուս կենդանիները: Չէ՞ որ մինչ 1939 թ. այս երկիրը կոչվել է Սիամ:

* Մեկ ֆրանսիացին տարեկան օգտագործում է միջին հաշվով 67 կգ հաց: Ու Եվրոպայում դա ամենաբարձր ցուցանիշն է:

* Հնդկաստանը համարվում է վիսկիի ամենախոշոր արտադրողն ու իրացնողն աշխարհում: Այստեղ տարեկան խմում են մոտ 600 միլիոն լիտր վիսկի. երկու անգամ ավելի` Ամերիկայից:

*Ոստիկանի աշխատավարձն ԱՄՆ-ում կազմում է տարեկան 40 հազար դոլար, որը երկարամյա ծառայության ընթացքում ավելանում է: Արտաժամ ծառայողները վարձատրվում են 150 %-ով (1 ժամը հավասարեցվում է 1,5-ի):

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ