Ո՞Վ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՋՈՐԴԸ


 

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու փաստը խորհրդարանի «կուլիսներում» բազմաթիվ մտահոգություններ ու անհանգստութ յուններ է ծնել: Բայց այդ մտահոգությունները ոչ թե կոնկրետ Օսկանյանին են առնչվում, այլ նախագահ Սարգսյանի վճռականությանը: Պարզենք միտքը: Քիչ չեն այն պատգամավոր ները, ովքեր ներգրավված են տարբեր բիզնեսներում, ովքեր ֆինանսական ահռելի բաժիններ ունեն տարբեր գործարքներում: Եվ ահա, տեսնելով երկրի նախագահի վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում` նրանք սկսել են անհանգստության նշաններ ցույց տալ: Ինչպես տեղեկացրեցին որոշ աղբյուրներ, մի շարք պատգամավորներ շտապել են մտահոգություն հայտնել, խոսել այն մասին, թե կոռուպցիայի դեմ պայքարը պետք է իրականացվի ոչ թե այն եղանակով, ինչին նրանք ականատես եղան, այլ պետք է մշակվեն նոր սկզբունք ներ: Թե որո՞նք են այդ սկզբունքները` հայտնի չէ, բայց որ կատարվածն իսկապես ցնցուղի դեր է կատարել շատերի համար` ակնհայտ է: Ոմանք պնդում են, որ առաջիկա օրերին որոշ գործարար պատգամավորներ կշտապեն «ձերբազատվել» իրենց բիզնեսներից, հեռու մնալ տարբեր միջազգային կառույցների հետ համագործակցելուց: Թե այդ խոսակցություննե րում ճշմարտության բաժինը որքա՞ն է` չգիտենք, սակայն մի բան պարզ է, որ «հանձնելով» Օսկանյանին արդարադատությանը` մի շարք պատգամավորներ նաև սեփական դատավճռի համար են ճանապարհ բացել: