ՆՈՐԱՑՈՂ ՊԱՅՔԱՐ


 

Ռուբեն Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ, իսկ սա նշանակում է, որ թիվ 1 ընտրատարածքում շուտով տեղի կունենան ընտրություններ: Հենց այս հանգամանքն էլ այժմ մեծ լարվածություն է ստեղծել ապագա առաջադրումների շրջանակներում:

Արդեն հայտնի է, որ թափուր տեղի համար առաջին հերթին կպայքարեն երեք թեկնածու, ովքեր հաստատել են առաջադրվելու իրենց մտադրությունը: Անկուսակցական լրագրող Արտակ Եղիազարյանը, քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը և «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը առայժմ հիմնական հավակնորդներն են: Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, առաջիկայում նոր անուններ կհայտնվեն այս ցուցակում: Շրջանառվող որոշ լուրերի համաձայն` նախագահական ընտրություններից առաջ իր քաղաքական «իմիջն» է ցանկանում փորձարկել Տիգրան Կարապետյանը, ով մոռացվել է շատերի կողմից, քանի որ կորցրել է հեռուստաընկե րությունը, որով նա ընդարձակ լսարան էր ապահովում: Թե ինչ արդյունքներ կգրանցի ԺԿ նախագահ Տիգրան Կարապետիչը` դժվար է ասել, սակայն շատերը հաղթողի ամենահավանական թեկնածու են համարում Ստեփան Սաֆարյանին, ով նախորդ անգամ այստեղ առաջադրվելով` պարտություն էր կրել: