ՆԱԽԱՐԱՐԸ ՀԻՇԵԼ ԷՐ...


 

ՕԵԿ քվոտայով քաղաքաշինության նախարար կարգված Սամվել Թադևոսյանը վերջապես հիշել էր, որ Գյումրիում մեծամասշտաբ շինարարական աշխտանքներ են կատարվում պետբյուջեի միջոցներով, ուստի այցելել էր այս քաղաք: Նախարարը եղել էր Մուշ և Անի թաղամասերում, մասնակցել բազմաբնակարան շենքերի բնակարանների վիճակահա նությանը:

Այսինքն, առաջին հերթին, նախարարը գնացել էր տոնական միջոցառման մասնակցելու, որն այս անգամ ևս անաղմուկ չանցավ:

Վիճակահանությունից հետո նախարարը ծանոթացել է շենքերի կառուցան ընթացքին, դիտողություններ արել: Պարզվել է, որ շինարարությունն ընթանում է ակնհայտ թերություններով, կառուցող ընկերությունները բազմաթիվ խախտումներով են իրականացնում շինարարական աշխատանքները: Նախարարն այս առթիվ շատ խիստ զայրացել և հանձնարարություններ է տվել` շուտափույթ վերացնելու բոլոր թերությունները: Հազիվ թե այս դիտողություններն ազդեն շինարարների վրա, ովքեր իրենց աշխատանքներն արդեն իսկ համարում են ավարտված, քանի որ մսխել են բոլոր ֆինանսական միջոցները…