ՀՈՒՄՈՐ


***

Մեծ սխրանքներ, շնորհակալ գործեր, զարմանահրաշ բացահայտումներ... ահա թե դեպի ուր էր տանում մարդկությանը` համացանցի բացակայությունը:

***

Տատիկները մարմնավաճառներ են պատվիրում:

Խե˜ղճ պոռնիկներն ամբողջ 1 ժամ բարեխղճորեն լսեցին, որ իրենք անբարոյական են, որ մարմին ծախելով փող չի կարելի վաստակել... Հետո´ տատիկները վճարեցին, ու նրանք բավարարված հեռացան:

***

- Ձեզ ի՞նչ ժառանգեց ձեր հայրը:

- Գրագիտություն, ուղեղ...

- Հա, բայց ի՞նչ եք անելու դրանք:

***

- Հա, միայնակ քնելը դժվար է: Միայնակ արթնանալն էլ մի բան չի: Փոխարենը` խանգարո´ղ չկա:

***

- Ինձ բախտ է վիճակվել ամուսնանալ 3 անգամ: Ու հիմա թվում է, թե 3 տարբեր փիլիսոփայության ֆակուլտետներ եմ ավարտել:

***

Ռադիոունկնդիրների շրջանում անցկացված` «Այս պահին ի՞նչ եք լսում» հարցմանը 98 տոկոսը պատասխանել էր`

- Կնոջս: