Միլիոնատերն ամուսնացել է հարազատ թոռնուհու հետ


Հատուկ ընդգծվում է, որ տարեց մեծահարուստը պատահաբար է ամուսնացել իր իսկ թոռան հետ: Ահա քեզ մերօրյա բարքեր. հարազատներն իրար չեն ճանաչում: Այսչափ օտարացո՞ւմ:

24-ամյա աղջիկն ապշահար է եղել, երբ հարսանիքից 3 ամիս անց իմացել է, որ իր միլիոնատեր ամուսինը հարազատ պապիկն է (տեղեկացրել է The Mirror թերթը):

Մայամիի իր նոր տանը նորատի կինը լուսանկարների ալբոմները թերթելիս` հանկարծ տեսել է հոր նկարը: Հետո պարզվել է, որ նրա պապիկ-ամուսինն ամուսնալուծվել ու խզել է կապերն ընտանիքի հետ: Այն ընտանիքի, ուր ծնվել ու մեծացել է իր ապագա կին-թոռնուհին…

Այս զույգը ծանոթացել է տարեց տղամարդկանց համար նախատեսված ծանոթությունների կայքում: Փեսացու-պապիկը բազմաթիվ աղջիկների լուսանկարներից նախընտրել է հենց թոռնուհունը: Եվ, ինչպես հետո պատմել է, նրա նկարը տեսնելով, ինքն ինչ-որ «դեժավյու»-ի զգացողություն է ունեցել: Բայց այն ժամանակ չի կարողացել հասկանալ, թե ինչու լուսանկարի աղջիկն իրեն այնքան ծանոթ ու հարազատ է թվացել:

Կատարյալ օտարացում: Ամուսնությունից առաջ այս զույգից որևէ մեկը չի էլ փորձել միմյանց ծանոթացնել հարազատների հետ…

Այսուհանդերձ, պապն ու թոռը որոշել են շարունակել համատեղ ապրել` որպես ամուսիններ: